ՔԿ. «Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է»


ՔԿ. «Գյումրիում տեղի ունեցած կրակոցների գործով մեկ անձ ձերբակալվել է»

  • 30-06-2017 16:23:45   | Շիրակի մարզ  |  Իրավունք

Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրիում տեղի ունեցած կրակոցների դեպքի մի շարք հանգամանքներ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնում է ՔԿ լրատվական ծառայությունը:
 
Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, 2017թ. հունիսի 25-ին՝ ժամը 22:50-ին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց հնչել են կրակոցներ, այնուհետև՝ ժամը 23:15-ին, ահազանգ է ստացվել բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ. Հակոբյանը:
 
Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքներն ստացել է նշված սրճարանի դիմաց հնչած կրակոցների ժամանակ:
 
Դեպքի առթիվ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցված քրեական գործով ձեռնարկված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, վերջինս ձերբակալվել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել է կրակված փամփուշտի մաս կազմող 1 գնդակ, 9 պարկուճ: Գ.Հակոբյանը ճանաչվել է տուժող, կատարվել են խուզարկություններ, վերցվել փորձանմուշներ:
 
Նախաքննությունը շարունակվում է: 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play