Բռնությունը անխուսափելի բռնությամբ կանխելու վրիժառության օրենքը


Բռնությունը անխուսափելի բռնությամբ կանխելու վրիժառության օրենքը

  • 30-06-2017 17:42:49   | Հայաստան  |  Քաղաքական

«Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ դատարանում կիրառված բռնությունների վերաբերյալ տեղեկությունների հրապարակումից հետո Հիմնադիր խորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել .
 
«Չկա իրավունք առանց պատժի, ուրեմն նաև առանց բռնության... Բռնության հարցի քննարկումը իմաստ է ստանում միայն նրա իրավաչափությունը հաշվի առնելիս, հակառակ դեպքում կորում է նրա արդարացվածությունը գնահատելու չափանիշը:
Ամենաթողության (беспредел) ու անպատժելիության պայմաններում, երբ գրված օրենքը թղթի կտորի արժեք ունի, օրինապահ և սեփական արժանապատվությունը պահպանած քաղաքացուն այլընտրանք չի մնում, քան գիտակցել ու ենթարկվել բնական իրավունքի չգրված օրենքներին, այդ թվում բռնությունը անխուսափելի բռնությամբ կանխելու վրիժառության օրենքին:
Հայ իրականության մեջ սրա դասական օրինակը «Նեմեսիս» գործողությունն էր, որը ի դեպ ուղղված էր նաև սեփական ազգակիցների դեմ...Կարելի է հարց տալ, իսկ ի՞նչ արդյունք այդ գործողությունից, չէ՞ որ միլիոնավոր զոհերին հետ չես բերի...Խնդիրն այն է, որ այդ ԲՌՆՈՒԹՅԱՆ գործողության շնորհիվ, կամայական քրեածին ուղեղ արդեն գիտի, որ եթե նորից փորձի ծրագրել այս ազգի ոչնչացումը, ապա անխուսափելիորեն կարժանանա հատուցման, ուր էլ որ գտնվի...»:
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play