Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում


Պլանային ջրանջատում Արմավիրի մարզում

  • 30-06-2017 17:51:39   | Արմավիրի մարզ  |  Հասարակություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արշալույս» ջրատարի վրա պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 3-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 4-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Արմավիրի մարզի` Մրգաստան, Ծաղկունք, Ծիածան, Հովտամեջ, Խորոնք, Արտիմետ, Գեղակերտ, Հայթաղ, Ֆերիկ, Արշալույս  գյուղերի ջրամատակարարումը: 
 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
                                                              
 
         30.06.2017թ.                                                                             Վեոլիա Ջուր ՓԲԸ 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն