Հայաստանում անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության օրենսդրական արգելքն օրախնդիր անհրաժեշտություն


Հայաստանում անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության օրենսդրական արգելքն օրախնդիր անհրաժեշտություն

  • 30-06-2017 23:48:01   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչության օրենսդրական արգելքն օրախնդիր անհրաժեշտություն է դարձել նաև Հայաստանում: Հիշենք, որ Ռուսաստանն ավելի վաղ արդեն ընդունել է անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենք, իսկ ԱՄՆ-ի նահանգներից ութում միասեռականության քարոզչությունն արգելված է ընդհանրապես:
80-ական թվականների վերջին, երբ սկսվեց Արցախյան շարժումը, ըստ հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանի, Հայաստանի բնակչությունը, ինչպես նաև քաղաքական գործիչների մի մասը բավարար տեղեկություններ չունեին Եվրոպայի և, ընդհանրապես, Արևմուտքի մասին, նրանց դիտում էին իբրև արդարության գրավական և ընդօրինակելի: Հատկապես դեկտեմբերյան երկրաշարժի առիթով տարբեր երկրներից շատ կազմակերպություններ մուտք գործեցին Հայաստան օգնության համար, բայց այստեղ, օգնությանը զուգահեռ, կազմակերպվեց մի հսկայական աշխատանք:
Նշենք, որ նաև այդ աշխատանքի արդյունքում, այն ժամանակվա քաղաքական, պետական գործիչների թերևս մեծ մասին հավաքագրելու, նրանց վրա ազդեցության լծակներ ձեռք բերելու միջոցով Արևմուտքը հասավ նրան, որ իրեն անկախ հռչակած նորաստեղծ պետությունն իր իսկ առաջին Սահմանադրության 6-րդ հոդվածով մեր երկրի օրենքները ստորադասեց վավերացված միջազգային պայմանագրերին, գերակա համարեց միջազգային պայմանագրերը:
«Այն ժամանակ ստորագրվեցին մարդու իրավունքների վերաբերյալ բազմաթիվ փաստաթղթեր, մեր պետությունը ոչ մի կոնվենցիա ստորագրելու ժամանակ չգրեց` ելնելով մեր ազգային մենթալիտետից, բացառությամբ այս կետի, այն կետի, դրեցին ծայրից ծայր ստորագրեցին,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը, ով այն տարիներին ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորներից էր:- Նրանք սկսեցին արդեն մեզ պարտադրել տարբեր օրենքներ, առաջինն արեցին պատերազմի ժամանակ, երբ որ միջազգային նորմով պարտադրեցին մեզ մոտ հացի և դեղերի գներն ազատականացնել: Այն ժամանակ մենք Եվրամիության հետ փորձեցինք բանակցել, նրանք ասացին` չէ, կանեք, կօգնենք, կֆինանսավորենք, չէ` չէ: Իրենք այդպես կտրուկ դրեցին հարցը: Մեր խոսակցության ժամանակ նրանք, առանց ամաչելու, հայտարարեցին` մենք թույլ չենք տա, որ ձեզ մոտ զարգանա ծանր արդյունաբերությունը, որովհետև դա միանգամից ձեզ դարձյալ կկապի Ռուսաստանի հետ: Մեր տնտեսության քայքայումը կատարվեց մեր ղեկավարների կողմից միջազգային այդ ուժերի ազդեցության տակ, մեր գործարաններն ավերվեցին, սկիզբ դրվեց վայրի կապիտալիզմին, ընթացքում Հայաստան լցվեցին տարբեր տեսակի կազմակերպություններ, որոնք սկսեցին զբաղվել մարդու իրավունքներով, կրոնական ազատություններով և այլն: Նրանք հիմնականում գտնում էին այն ուժերին, որոնք կարող էին փողով գրել իրենց ուզած օրենքները ու հասնել դրանց ընդունմանը: Այսօր կան բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք գրանտներ ստանալով, փորձում են միասեռականություն քարոզել, երեխայի իրավունքներ քարոզել… Փորձում են ընտանիքները քայքայել»:
Ըստ հասարակական գործչի, միայն Գերմանիայում երեխայի իրավունքների պաշտպանության անվան տակ վերջին տարիներին շուրջ 1 միլիոն երեխայի ծնողներից հարկադրաբար վերցրել են, և ծնողները տեղյակ էլ չեն իրենց երեխայի մասին, չգիտեն օտարումից հետո այդ երեխան կա՞, թե չկա: Վերցրել են, որովհետև, ասենք, մայրն արգելել է համակարգչով զբաղվել, խաղատուն գնալ և այլն, և այլն: Խաչիկ Ստամբոլցյանը նշեց նաև, որ այսօր մարդկանց, այդ թվում նաև երեխաների ներքին օրգանների առքուվաճառքն աշխարհի ամենաշահութաբեր բիզնեսներից մեկն է:
Խաչիկ Ստամբոլցյանի հավաստմամբ, այժմ արևմտյան որոշ երկրներում այլասերվածության և այլասերվածության քարոզչության օրինականացումից հետո անցել են հաջորդ քայլին` արյունապղծության (ինցեստի) օրինականացման, որով, օրինակ, մորն ու որդուն, հորն ու աղջկան, տատին ու թոռին իրավունք է տրվում միմյանց հետ ամուսնանալու: Դանիայում նույնիսկ ստեղծված է մանկապիղծների կուսակցություն, որն իրենց լեզվով ու պաշտոնապես կոչվում է Մանկասերների կուսակցություն: Նշված կուսակցության կանոնադրության առաջին կետում գրված է, որ երբ իրենք գան իշխանության, թույլ են տալու նորածնից մինչև զառամյալ տարիքի մարդու հետ սեռական հարաբերությունները: Արևմտյան աշխարհը, փաստորեն, արագորեն գնում է դեպի սոդոմգոմոր, այսինքն` դեպի կործանում:
«Օրինակ, Գերմանիայում վերջերս երեխաներից մեկը սեռական դաստիարակության ժամանակ ընկել էր վատ վիճակի մեջ, թողել, հեռացել էր դասից,- ասաց հասարակական գործիչը:- Հայրն արգելել էր այդ դասերին գնալ, հորը դատեցին, 1 ամիս նստեց Գերմանիայի բանտում, դուրս գալիս զգուշացրեցին, որ եթե հաջորդ անգամ չթողնի իր երեխային գնալ այդ դասերին, 6 ամսով կբանտարկեն, 1 տարով կբանտարկեն: Այսինքն` այդ պարտադրանքներն այնտեղ օրենքով արդեն դրված են»:
Հիմա նույնը աստիճանաբար սպասվում է մեզ մոտ, նույն դեվն արդեն եկել, չոքել է մեր դռան շեմին… Եթե հասարակությունն առաջիկայում ոտքի չկանգնի, իր հուժկու ու պարտադրող ձայնը չասի, ապա առաջիկայում Ազգային ժողովի ընդունմանն են ներկայացվելու և, հնարավոր է, ընդունվեն խտրականության դեմ պայքարի մասին և ընտանեկան բռնության դեմ պայքարի մասին օրենքների նախագծերը, որոնցով Հայաստանում այլասերվածության քարոզչությունն օրինականացվելու է, շատ հնարավոր է, որ դարձյալ փորձ արվի օրինականացնել, այսպես կոչված, հոգեբանական, տնտեսական բռնությունների դեպքում ընտանիքներից երեխաների հարկադիր օտարումը, խլումը և հատուկ այդ նպատակով ստեղծվելիք ապաստարաններին կամ այլոց (բացառված չէ միասեռականների) խնամատարությանը հանձնելը:
«Իրավիճակը շատ վտանգավոր է, հասարակությունը պետք է ոտքի կանգնի,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը:- Օրինակ, մոտ 1 ամիս առաջ միասեռականները Կարապի լճի մոտ և կոնսերվատորիայի դիմաց գովազդային վահանակներում, իբրև սոցիալական գովազդ, տղամարդու հետ փաթաթված տղամարդու պատկերներ էին տեղադրել, վրան գրել` երջանկություն մաղթենք… «Փինկ Արմենիա» կազմակերպությունը դրսի փողերով մի կազմակերպություն է, որը հիմա փաստորեն արդեն անցել է միասեռականներին գովազդելու: Եվ մենք դա արգելելու օրենք չունենք»:
Ավելին. միասեռականներն այս տարի արդեն կարողացել են իրենց թեև ոչ մեծ, բայց շքերթն անել Երևանում: Ահա թե արդեն իսկ առկա և միանգամայն սպասելի մարտահրավերներին դիմակայելու առումով այսօր ինչու է օրախնդիր անհրաժեշտություն դարձել Հայաստանում գոնե անչափահասների շրջանում այլասերվածության քարոզչությունն արգելող օրենքի ընդունումը:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն