Հայաստանին և Արցախին նվիրված համերգ Թեհրանում


Հայաստանին և Արցախին նվիրված համերգ Թեհրանում

  • 03-07-2017 13:27:10   | Իրան  |  Մշակույթ

Հուլիսի 1-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը և դեսպանության անձնակազմը Թեհրանի «Վահդաթ» սրահում մասնակցեցին իրանահայ դիրիժոր, կոմպոզիտոր Սերժիկ Միրզայանի ղեկավարած նվագախմբի և երգչախմբի համերգին:
 
Համերգի ընթացքում հնչեցին Ս. Միրզայանի կողմից հեղինակած հայկական ազգային թեմաներով երաժշտություն, ինչպես նաև հայերեն կատարմամբ Հայաստանին և Արցախին նվիրված երգեր, որոնց խոսքերի հեղինակը իրանահայ բանաստեղծուհի Ծաղկանուշ Ծատրյանն էր:
Նոյյան տապան  -   Մշակույթ