Ֆրանսահայերը դուրս կգան բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Սասնա Ծռերի


Ֆրանսահայերը դուրս կգան բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Սասնա Ծռերի

  • 03-07-2017 17:31:35   | Ֆրանսիա  |  Քաղաքական

Ֆրանսահայերը դուրս կգան բողոքի ցույցի՝ ի պաշտպանություն Սասնա Ծռերի:  Բողոքի ակցիան հուլինի 17-ին է, Ստրասբուրգ քաղաքում:
 
Ֆեյսբուքում ստեղծվել է խումբ, որը կոչվում է «Հայաստան. Քաղաքական հետապնդումներ եւ մարդու իրավուքնների կոպիտ խախտումներ»:
 
Ֆեյսբուքյան այս էջով «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության անդամները ցույցի են հրավիրում ֆրանսահայերին:
 
Տարածված հայտարարությունում մասնավորապես ասվում է.
 
«Հուլիսի 17-ին՝ ժամը 11:00-ին,  Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում տեղի կունենա «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության կողմից կազմակերպված ներկայացուցչական հանրահավաք, քաղբանտարկյալների ազատ արձակելու, Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և «Սասնա Ծռեր»-ին զորակցության թեմայով»:
 
Կազմակերպիչները տեղեկացնում են նաեւ, որ ներկա են լինելու նաեւ  Եվրոպական մի քանի երկրների ներկայացուցիչներ:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական