Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. երեք տուժածից մեկը մահացել է. մանրամասներ (տեսանյութ)


Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. երեք տուժածից մեկը մահացել է. մանրամասներ (տեսանյութ)

  • 03-07-2017 20:34:19   | Շիրակի մարզ  |  Հասարակություն



Tsayg.am-ը գրում է. Հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Ախուրյան գյուղի Ախուրյանի խճուղի 20 հասցեի դիմաց «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փողոցային լուսավորության լապտերի հենասյանը: Վթարի հետևանքով Ախուրյան գյուղի բնակիչներ 16-ամյա Վասիլ Ղոչոյանը, 16-ամյա Հովհաննես Ալեքսանյանը և նույն տարիքի Ազատ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» ԲԿ, որտեղ Ազատ Գևորգյանը գիտակցության չգալով մահացել է: Իսկ Վասիլ Ղոչոյանն ու Հովհաննես Ալեքսանյանը տեղափոխվել են Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»: Հովհաննես Ալեքսանյանը բժիշկների կողմից ենթարկվել է համապատասխան բուժզննության և դուրս գրվել:

Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play