Հայ Իրավաբանների Միության և Հայերի Իրավունքների Հսկողության Կոմիտեի Հայտարարությունը


Հայ Իրավաբանների Միության և Հայերի Իրավունքների Հսկողության Կոմիտեի Հայտարարությունը

  • 04-07-2017 08:37:13   | ԱՄՆ  |  Իրավունք

 
Հայ Իրավաբանների Միությունը և Հայերի Իրավունքների Հսկողության Կոմիտեն (ARWC) դատապարտում են Սասնա Ծռեր ամբաստանյալների իրավական պաշտպանության, իրավունքի և պատշաճ իրավական գործընթացի ոտնահարումը, խոշտանգումներն ու ծեծերը կալանավայրում, ինչպես նաև ահաբեկումներն ու սպառնալիքները, որ գործադրվել են դատապաշտպանների դեմ Երևանի դատարանում։
 
2017 թվի հուլիսի 2-ին, Հայ Իրավաբանների Միությունը և Հայերի Իրավունքների Հսկողության Կոմիտեն կոչ են անում իշխանություններին անհապաղ կարգուկանոն հաստատել և երաշխավորել ամբաստանյալների լիիրավ, պատշաճ իրավական գործընթացը, որ զերծ կլինի դաժանության սպառնալիքից՝ գործադրված Սասնա Ծռերի և նրանց դատապաշտպանների նկատմամբ։ 
 
Քաղաքակիրթ հասարակության մեջ, դատարանը անբասիր վայր է։ Այն մի հանգրվան է, որտեղ օրենքը ողջունվում է, որպես ամեն ինչից վեր կանգնած ուժ։ Այն մի հենարան է, որտեղ հասարակ քաղաքացին կարող է ստանալ փոխհատուցում ու վերագտնել իր ազատությունը այն ժամանակ երբ գործող իշխանությունների լկտիությունը անցնում է բանականության սահմանները ու դառնում իր իրավունքի անարդար, քմահաճ չարաշահում։ Քաղաքակիրթ հասարակության մեջ, դատարանը բռնցքամարտի ռինգ չէ, որտեղ իշխանությունը ազատ է իր մկանները գործի դնել գազանություն կատարելու այն մարդկանց դեմ ովքեր բարեփոխումներ են ցանկանում:
 
Հայ Իրավաբանների Միությանը կից Հայերի Իրավունքների Հսկողության Կոմիտեն բազմիցս խոսել է այս իրավիճակի մասին, որը վերաբերվում է անցյալ ամռանը սկսված Սասնա Ծռեր շարժման հետ առնչվող անհատների նախաքննական ազատազրկմանը։ Հինգշաբթի օրը Երևանի դատարանում տեղի ունեցած դաժանությունը, որը հաստատում է Հայաստանի օմբուդսմենն ու որպես փաստ ծառայող տեսանյութը, որտեղ ավելի քան 15 պետական անվտանգության աշխատակից օգտագործեցին դատարանը որպես ծեծի վայր Սասնա Ծռեր ամբաստանյալների և նրանց դատապաշտպանների նկատմամբ ստորության հերթական դրսևորումն է, իրականացված պետության կողմից, այս շարունակվող վայրագության մեջ:
 
Հայերի Իրավունքների Հսկողության Կոմիտեն ուժգին դատապարտում է այն անպատիժ դաժանությունը ու ոտնձգությունները, որ իշխանությունները իրականացնում են Սասնա Ծռեր ամբաստանյալների ու նրանց դատապաշտպանների նկատմամբ։ Որպես փաստաբանների, դատավորների և իրավագետների կազմակերպություն, Հայ Իրավաբանների Միությունը նաև ուժգնորեն դատապարտում է այն հարձակումը Հայաստանի արդարադատությա՛ն անկախության վրա, որը ի հայտ է գալիս այս վայրագությամբ։ Գազանությունն ու ահաբեկումը, որ իրականացվել են դատապաշտպանների նկատմամբ, ովքեր համարվում են դատարանի աշխատակիցներ, փաստում է վայրագությունը Հայաստանի գործադիր ճյուղի կողմից ամբո՛ղջ արդարադատական համակարգի հանդեպ և պետք է չհանդուրժվի։ Հայ Իրավաբանների Միությունը և ARWC-ն կոչ են անում իշխանություններին անմիջապես հաստատել կարգուկանոն, երաշխավորել ամբաստանյալների պատշաճ իրավական գործընթացը, որը պետք է զերծ լինի դաժանության սպառնալիքից, որը իրականացվում է ամբաստանյալների և իրենց դատապաշտպանների հանդեպ։ Հայ Իրավաբանների Միությունը հորդորում է Հայաստանի դատախազությանը պատժիչ միջոցներ գործադրել այն անհատների հանդեպ, ովքեր կատարել են այս գործողությունները և ստիպել նրանց պատասխան տալ իրենց արարքների համար։
 
2 հուլիս 2017
 
 
Թարգմանությունը՝ Հայկ Մովսիսյանի
Նոյյան տապան  -   Իրավունք