Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվել է. «Ելքը» որոշել է դիմել Սահմանադրական դատարան (Տեսանյութ)


Սեւանից լրացուցիչ ջուր բաց թողնելու նախագիծն ընդունվել է. «Ելքը» որոշել է դիմել Սահմանադրական դատարան (Տեսանյութ)

  • 04-07-2017 15:56:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց եւ քվեարկության դրվեց Սեւանա լճից հավելյալ 100 մլն խմ ջրառ իրականացնելու նախագիծը: «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը պարտադրված է կողմ քվեարկել: 
 
ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացնելիս խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ լիճը այս տարիներին 4 մետր բարձրացել է եւ առաջիկայում եւս 15 տարի կա՝ ծրագրով նախատեսվածն իրականացնելու եւ եւս 2 մետրով բարձրացնելու Սեւանը: Աղվան Վարդանյանի համար անհասկանալի է, թե ինչու են բնապահպանները SOS հնչեցնում եւ ասում, որ «սա կատաստրոֆա է»: Ըստ նրա, տարրական տրամաբանությունը հուշում է, որ ոչ մի կատաստրոֆա չկա, առաջին անգամ չի, որ ջրառ են իրականացնում Սեւանից, էլի արել են, կատաստրոֆիկ որեւէ բան չի պատահել. «Բնական է, բնապահպանները իրենց գործն են անում, սա իրենց հարցն է: Բայց մյուս կողմից էլ ամեն օր տեսնում ենք գյուղացիների՝ ճանապարհը փակելու փորձեր, սակավաջուր տարի է եւ դա լուրջ խնդիր է»: Աղվան Վարդանյանն ասաց, որ սա կոալիցիոն կառավարություն է, ուստի իրենք եւս պետք է կողմ քվեարկեն, թեեւ առաջարկեց, որ մայր օրենքը, որը 15 տարի առաջ են ընդունել, վերանայեն: Քվեարկությունից առաջ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ 130 հազար գյուղացիների հարցը կարելի էր լուծել այլ եղանակով, այս նախագիծը թող չներկայացվի, թե արվում է միայն գյուղացիների համար: Զեյնալյանն ասաց, որ իրենք դեմ են քվեարկելու այս օրենքին, որովհետեւ հակասահմանադրական է: Զեյնալյանը կոչ արեց պատգամավորներին իրենց աջակցել՝ այս օրենքի հետ կապված Սահմանադրական դատարան դիմելու հարցում: Ի վերջո օրենքը դրվեց քվեարկության եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց 75 կողմ, 3 դեմ ձայներով: 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play