Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը մարտահրավեր է նետել հայ կինոգործիչներին (տեսանյութ և ֆոտոշարք)


Օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջը մարտահրավեր է նետել հայ կինոգործիչներին (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 05-07-2017 16:46:56   | Հայաստան  |  Մշակույթ



 
Երևանում մեկնարկել է Creative Armenia շահույթ չհետապնդող կազմակերպության գործունեությունը, որի նպատակն է Լոս Անջելեսից մինչև Երևան տաղանդավոր արվեստագետների բացահայտել, նաև ֆինանսական աջակցություն տրամադրել վերջիններիս իրենց ծրագրերն իրականություն դարձնելու համար: Ինչպես նշում են կազմակերպության ներկայացուցիչները, այն ստեղծվել է արվեստի, մարդու իրավունքների և ստեղծարար տեխնոլոգիաների հատման արդյունքում:
Creative Armenia-ի գործունեությունը մեկնարկել է մշակութային մի շարք ծրագրերով` դրամաշնորհների տրամադրում, թվային ամսագրի թողարկում, ժամանակակից սեփական արտադրանք:

«Creative Armenia-ն մշակութային կազմակերպություն է թվային դարաշրջանի համար. մենք իրականացնելու ենք մշակութային կազմակերպության բոլոր գործառույթները, բայց երևի ավելի ժամանակակից հանդիսատեսի համար ժամանակակից մեթոդներով»,- նշեց կազմակերպության հիմնադիր Կարին Հովհաննիսյանը:

Նրա փոխանցմամբ` Creative Armenia-ի մեկնարկային ծրագիրը ստեղծարար մարտահրավերների շարքն է, որի առաջին վիդեո մարտահրավերը նետվել է օսկարակիր ռեժիսոր Թերրի Ջորջի կողմից: Այն շատ պարզ է. պետք է երիտասարդ ռեժիսորները նկարահանեն մարդու իրավունքների մասին պատմող ֆիլմ 60 վայրկյանում` առանց երկխոսությունների: Հաղթողը ստանալու է 5000 ԱՄՆ դոլար, իսկ մրցանակակրին որոշելու է պրոֆեսիոնալ ժյուրին: 

Անհայտ բարերարի, «Գյուլբենկյան» հիմնադրամի և «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր, օսկարակիր Թերրի Ջորջի հետ համագործակցության արդյունքում հիմնադրված Creative Armenia-ն ներկայացված է նաև Լոս Անջելեսում: 
Հայաստանից դիմումների ստացմանը խրախուսելու նպատակով` առաջին մարտահրավերի վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հուլիսի 31-ը: Հայաստանի Հանրապետության և Արցախի քաղաքացիների համար մասնակցությունն անվճար է, իսկ մարտահրավերը բաց  է բոլոր կինոգործիչների համար` անկախ աշխարհագրությունից և ազգությունից: 
 
Միջոցառման լուսանկարները այստեղ
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Մշակույթ