Մաքսային նոր բեռ հայաստանցիների համար (անիմացիոն տեսանյութ)
04-07-2017 18:35:18 | Հայաստան | Տնտեսություն
Հայասատանը արդեն երկու տարի է ինչ հանդիսանում է Եվրասիական տնտեսական միության անդամ։ Սա նշանակում է, որ արդեն 2 տարի մեր երկրի մաքսային քաղաքականությունը որոշվում է ոչ թե Երևանում, այլ Մոսկվայում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովում:
Արդյունքում հազարավոր ապրանքատեսակների մաքսային դրույքաչափերը բարձրացան, իսկ անձնական օգտագործման իրերով սահմանը հատելու սահմանափակումները՝ խստացան: Առաջիկա տարիներին տարեց տարի ավելանալու է Եվրասիական տնտեսական միության անդամակցության հետևանքով հայաստանցիների մաքսային բեռը, որի մասին մանրամասն ներկայացված է կարճ անիմացիոն տեսանյութում: