Վեդի. Վեոլիա Ջրի միջամտությունը ժամանակին էր


Վեդի. Վեոլիա Ջրի միջամտությունը ժամանակին էր

  • 04-07-2017 20:00:26   | Արարատի մարզ  |  Հասարակություն

Արարատի մարզի Վեդի քաղաքի Գ.Գալստյան-Ա.Խաչատրյան փողոցների մետաղյա ջրագիծը կառուցվել էր դեռ 1980-ական թվականներին եւ Վեոլիա Ջրին էր հասել արդեն քայքայված վիճակում:
Վրան առկա էին բազմաթիվ «գաղտնի»՝ գետնի երեսին չերեւացող վթարներ, ասել է թե՝ նաեւ համապատասխան հոսակորուստ: Գումարած դրան, անցած տասնամյակներին ջրագծից ապօրինի միացումների մի ամբողջ համակարգ էր ձեւավորվել: Մի խոսքով, եկել էր միջամտելու պահը:
 
Տեղիս թվով 20 բաժանորդների ջրամատակարարումը բարելավելու և ջրամատակարարման շարունակականությունը ավելացնելու համար անհրաժեշտ էր այդ 500 մետր երկարությամբ ջրագիծն ամբողությամբ փոխարինել 63մմ տրամագծով արդեն պոլիէթիլենային՝ շահագործման տեսակետից բոլոր առումներով ավելի նպատակահարմար խողովակաշարով։
Ընկերության «Արեւելք» տարածաշրջանի տնօրինության «Արարատ» տեղամասի ուժերով օրերս վթարված ջրագիծը փոխարինվեց նորով, որի արդյունքում տնտեսվեց վայրկյանում 7 լիտր ջրաքանակ, վերացան ապօրինի միացումները, ինչպես նաև բաշխիչ ցանցում կարգավորվեց ճնշումը։
 
 
                           Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն