Ադրբեջանական դիրքերը տեղակայվել են գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին. քարտեզ


Ադրբեջանական դիրքերը տեղակայվել են գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին. քարտեզ

  • 05-07-2017 12:21:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը



Հուլիսի 4-ին Ադրբեջանի բանակի կողմից Արցախի հայկական դիրքերին կրակելու ՊԲ հրապարակումից հետո ադրբեջանական կողմը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե Ադրբեջանի Ալխանլի գյուղի ուղղությամբ «հայկական կողմի կրակոցների» զոհ է դարձել երկու քաղաքացիական, եւս մեկը վիրավորվել է։ Այս մասին գրում է «razm.info» պորտալը:
 
Սակայն ինչպես երեւում է ադրբեջանական Ալխանլի գյուղի դիրքից եւ Google Maps առցանց քարտեզից, ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիրքավորված են գյուղի հարեւանությամբ, իսկ տեղ-տեղ նաեւ գյուղի մեջ՝ բնակելի տների կողքին։
 
Ավելին, ՊԲ-ն իր ավելի ուշ հրապարակած հաղորդագրության մեջ նշում է, որ ադրբեջանական կողմը հուլիսի 4-ի առավոտյան ժամերից ականանետային կրակ է վարել հայկական դիրքերի ուղղությամբ։ Եվ միայն այն բանից հետո, երբ ադրբեջանական կողմը հենց Ալխանլի գյուղի կրակակետերից ՊԲ զորամասի հրամանատարական կետի ուղղությամբ կրակել է TR-107 կայաններով, հայկական կողմը պատասխան հարված է հասցրել, ինչի «արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին»։
 
Հատուկ շեշտենք, որ քարտեզ կազմված է դեռեւս 2012 թվականի արբանյակային լուսանկարներից, հետեւաբար ադրբեջանական դիրքերի եւ խրամատների տեսքը ներկայում կարող է եւ փոխված լինել։
 
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը