Մեր զորամասում իբր տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքով 3 զինվորի վիրավորվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊՆ


Մեր զորամասում իբր տեղի ունեցած պայթյունի ու դրա հետևանքով 3 զինվորի վիրավորվելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը. Արցախի ՊՆ

  • 05-07-2017 13:03:24   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

 
 
Ադրբեջանական լրատվամիջոցների կողմից այսօր հրապարակված տեղեկատվությունն առ այն, թե իբր զորամասում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են ՊԲ 3 զինծառայողներ, իրականությանը չի համապատասխանում:
Տեղեկացնելով այս մասին,Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ ի տարբերություն ադրբեջանական կողմի, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հավատարիմ է իր թափանցիկ գործելաոճին, և տեղ գտնող միջադեպերի վերաբերյալ պարբերաբար հանդես է գալիս տեղեկատվությամբ, իսկ հակառակորդ երկրի նմանաբովանդակ ապատեղեկատվություններն ուղղված են բացառապես ներքին լսարանին:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play