<<Հզոր>> բանակի ասկյարը թիրախավորեց երկու տարեկան աղջնակին.Սենոր Հասրաթյան


<<Հզոր>> բանակի ասկյարը թիրախավորեց երկու տարեկան աղջնակին.Սենոր Հասրաթյան

  • 05-07-2017 13:39:53   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

​ՊԲ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում կատարել է գրառում. 

« Թշնամի երեխա չի լինում, առավել ևս... երկու տարեկան, բայց լինում են դեպքեր, երբ վախկոտ անգլուխների մեղքով երեխա է զոհվում: Այդպես եղավ հուլիսի 4-ի երեկոյան, երբ խաղաղ բնակչության թիկունքում թաքնված ադրբեջանական <<հզոր>> բանակի ասկյարը հայկական ուժերի դեմ կիրառելով ռեակտիվ հրթռահրետանային կայանք, թիրախավորեց ոչ այլ ում, քան հենց երկու տարեկան աղջնակին... Ի տարբերություն նեոլիթյան մտածողությամբ մեր հարևանների, մենք ստիպված ենք ցավով արձանագրել այս փաստը և ափսոսանք հայտնել: Ընդունեք որպես անձնական կարծիք»։ 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play