ՀՔԱՎ: Զինվորական դատախազության որոշմամբ ևս մեկ զորակոչիկի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կիրականցվի


ՀՔԱՎ: Զինվորական դատախազության որոշմամբ ևս մեկ զորակոչիկի գործով կրկնակի դատաբժշկական փորձաքննություն կիրականցվի

  • 05-07-2017 16:23:05   | Վրաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Զինվորական դատախազությունը բավարարել է կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու մասին զորակոչիկի միջնորդությունը՝ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունը որակելով «խիստ սուբյեկտիվ»:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը զորակոչիկներին տրամադրվող իրավական աջակցության շրջանակում առողջական խնդիրների առկայությամբ զինծառայությանը պիտանի ճանաչելու ևս երկու նման դեպքով ՀՀ Զինվորական դատախազություն էր դիմել ամիսներ առաջ, և վերջինիս որոշմամբ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն էր նշանակվել նաև զորակոչիկներ Տ. Մ.-ի և Ա. Բ.-ի գործերով:

Զորակոչիկ Ս. Լ.-ը, ունենալով առողջական խնդիրներ, 2016 թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել: Որոշման հետ համաձայն չլինելով՝ հրաժարվել է զինծառայության մեկնելուց, և զինծառայությունից խուսափելու հիմքով 2016 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 7-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Քրեական գործի շրջանակում նշանակվել է դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություն, սակայն դատաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ Ս. Լ.-ի ունեցած առողջական խնդիրների, դրանց վերաբերյալ բժշկական փաստաթղթերի միջև հակասությունների առկայության, բժշկի կողմից տրված ախտորոշումների ոչ օբյեկտիվ լինելու և դրանց հետևանքների վերաբերյալ առաջադրված հարցերը ամբողջությամբ չեն պարզաբանվել: Հանձնաժողովը եզրակացրել է, որ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի և բժշկական հաստատությունների կողմից տրված ախտորոշումների միջև էական կարևորություն ունեցող հակասություններ, տարբերություններ չկան այն դեպքում, երբ զորակոչիկի ունեցած առողջական խնդիրների մի մասն ընդհանրապես չէր արձանագրվել ԿԲՀ եզրակացությամբ:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

 

Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն