Սերժ Սարգսյանն անտանելի հոգնեցրել ու հուսահատության եզրին է հասցրել բոլորին.Ելք խմբակցության պատգամավոր


Սերժ Սարգսյանն անտանելի հոգնեցրել ու հուսահատության եզրին է հասցրել բոլորին.Ելք խմբակցության պատգամավոր

  • 06-07-2017 12:04:02   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը

 

Սևանա լճից հավելյալ ջրառ անելու մասին որոշման հետ կապված հանրային դժգոհություն, ակցիաներ մեծ հաշվով տեղի չունեցան, նախկինում, սակայն, քաղաքացիական հանրությունը զգայուն էր նման թեմաների նկատմամբ: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այլևս նման կարևոր խնդիրները քաղհասարակության համար, ակտիվիստների համար օրակագրային չեն դառնում:

 

Նախ պետք է նշեմ, որ Սևանա լճից լրացուցիչ ջրառի, ոռոգման համակարգերի վերաբերյալ խնդիրները ձևակերպելու ու խորհրդատվություն տրամադրելու հարցում ԵԼՔ խմբակցության պատգամավորներին շատ օգնեցին SOS Սևան քաղաքացիական նախաձեռնության անդամները, ովքեր տարիներ շարունակ հետևում են Սևանա լճի հետ կապված քաղաքական որոշումներին և դրանց հետևանքներին: Նրանք էլ կազմակերպեցին բողոքի ակցիա Ազգային ժողովի մուտքի մոտ: Սակայն պարզ էր, որ բողոքի ցույցն այնքան մարդաշատ չէր, որ ազդեր ԱԺ-ում քաղաքական մեծամասնության որոշման վրա: Այստեղ նույնիսկ ուղիղ կապ կա. եթե այդ մարդկանց թիվն իրապես շատ լիներ, ապա ԱԺ-ում այդ մեծամասնությունը չէր լինի, հետևապես՝ այդ որոշման կարիքն էլ չէր լինի: Ինչո՞ւ եմ ասում կարիքը, որովհետև մեզ ասում են, որ Սևանա լճի ջրով ցանքատարածքները ոռոգելու կարիք կա, մինչդեռ այդ կարիքի հարցը չի լուծվել ջրամբարների կառուցմամբ (եղել են տարիներ, որ ջուր ամբարելու տեղ չի եղել), ոռոգման համակարգերի վերանորոգմամբ (ոռոգման համակարգերից ջուրը 54-55% կորում կամ գողացվում է մինչև հասնում է օգտագործողին), կաթիլային համակարգի ներդրմամբ, ջրաչափերի տեղադրմամբ և ջրային ռեսուրսների կառավարման այլ մեխանիզմներով: Ջուրը՝ տարածաշրջանի կարևորագույն ռեսուրսներից մեկը, Հայաստանում վատնվում, գողացվում ու կոռուպցիայի տարբեր դրսևորումների համար է օգտագործվում, մինչև հասնում է գյուղացուն:

 

Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ նման կարևոր հարցերով ակտիվ նախաձեռնությունները հավաքի կոչեր չեն անում, իրականում, տեսանք, որ անում են, բայց մեծ արձագանք չեն ստանում: Շատ դժվար է կանխատեսել, թե ե՞րբ ու ի՞նչ առիթով մարդիկ կորոշեն որևէ հանրային ունեցվածքի պաշտպանության համար փողոց դուրս գալ: Կարկուտից վնասված բերքի համար ճանապարհ փակում են, որովհետև շատ առարկայական են զգում իրենց վնասը: Իսկ Սևանի դեպքում այդ կոնկրետությունը չկա, մինչդեռ Սևանը ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական մեծ արժեք ունի: Ոմանք հասկացել են դա և փող են աշխատում այդ ջրի հաշվին, իսկ ովքեր չեն հասկացել՝ մնում են անհաղորդ ու թույլ են տալիս, որ հանրային ռեսուրսը վատնվի կամ ծառայեցվի փոքրամասնության շահերին:

 

ԱԺ արտահերթ նիստին Դուք կասկած հայտնեցիքոր Սևանից հավելյալ ջրառի բուն պատճառը ափամերձ այդ և այդօրինակ այլ կառույցները պաշտպանելն է: Այդ դեպքում ինչո՞ւ ընդամենը երեք պատգամավոր դեմ քվեարկեց այս որոշմանը:

 

ԵԼՔ խմբակցության մեր մյուս գործընկերները Հայաստանում չէին (գործուղումների պատճառով) և չկարողացան մասնակցել քվեարկությանը: Սասուն Միքայելյանը չհասցրեց ներկա լինել քվեարկության պահին, թեև ԱԺ շենքում էր: ԵԼՔ-ի մյուս բոլոր պատգամավորները, որ գտնվում էին նիստերի դահլիճում, հայտնեցին իրենց դիրքորոշումը խնդրի մասին և դեմ են քվեարկել: Մի շատ կարևոր նրբություն կա այս հարցի հետ կապված. տեսեք, բոլոր դեմագոգիկ ելույթներում հատկապես նշվում էր, որ ոչ մի դեպքում չի կարելի ժողովրդին թողնել առանց ջուր, ու ստեղծվում էր տպավորություն, որ ովքեր դեմ են նախագծին, չեն ցանկանում, որ ջրի կարիք ունեցողները ջուր ունենան: Շատ հեշտ է ժողովրդահաճո ելույթներ ունենալ ու կողմ քվեարկել, մինչդեռ այս նախագիծը հանրային ռեսուրսի վատնման, կոռուպցիայի ու անպատասխանատու կառավարման հետևանք է: Ինչո՞ւ մինչև հիմա չեն լուծվել ջրային ռեսուրսների հետ կապված այն հարցերը, որոնք հնարավորություն կտային խնայել Սևանա լճի ջուրը և, միևնույն ժամանակ, ապահովել ոռոգում: Ու խնդիրը ջրի պակասը չէ, այլ փնթի կառավարումը՝ տարիներ շարունակ:

 

Բնական ռեսուրսների անհավասար ու անարդար բաշխման, օգտագործման արդյունքում էլ ոմանք հարստանում են, իսկ շատերը՝ աղքատանում: Սևանա լճի ջրի հետ կապված շատ շահեր կան, երբեք պետք չէ մտածել, որ լճից ջուրը բաց են թողնում միայն մեկ նպատակի կամ մեկ շահի համար: Նախ, իհարկե, խորը շունչ են քաշում ափամերձ տարածքներում անօրինական շինություններ կառուցած պաշտոնյաները, դատախազները և նրանց մերձավորները: Բացի այդ, էլեկտրաէներգիա ստանալու միջոցով գումար են աշխատում էներգետիկ ոլորտի ընկերությունները, որոնց եկամուտի չափը դեռ պետք է ուսումնասիրել: Ես պատրաստվում եմ զբաղվել այս հարցով: Ոռոգման համակարգերի մաշվածության ու ջրաչափեր չլինելու պատճառով ՋՕԸ-երը հայտարարում են, որ ջրի 54-55% կորուստ է լինում, մինչդեռ չի կարող այդ քանակության ջրի կորուստ լինել, այդ ջուրը գողացվում է ու կոռուպցիոն մեխանիզմներով ՋՕԸ-ն անօրինական փող են աշխատում հանրային ռեսուրսի հաշվին: Մի խոսքով, Սևանա լճի ջրի հետ կապված շահերը շատ են, բայց մինչ պոպուլիզմը ԱԺ-ում բարգավաճում էր, այս և այլ հարցեր նորից մնացին լիարժեք չքննարկված:

 

Արդյոք Արտակ Զեյնալյանի՝ դատարան դիմելու առաջարկը կարող է ընդունվելերբ օրինակԾառուկյան դաշինքը կողմ քվեարկեցըստ էության երկրորդ ընթերցմամաբ էլ այն կանցնի:

 

Ես ակնկալիքներ չունեմ այդ առումով:

 

Ինչո՞ւ, ըստ ՁեզԷլեկտրիկ Երևան շարժումից հետո որևէ քաղաքացիական շարժում չի նկատվումթեև խնդիրներ ինչքան ասես կանՊատճառը որտե՞ղ էԻնչո՞ւ այլևս այդ մոտիվացիան չկա:

 

Ոչ ոք չի կարող ասել, թե ե՞րբ ու ի՞նչ առիթով կառաջանան Էլեկտրիկ Երևանի պես շարժումները: Բոլոր ինքնաբուխ շարժումները ծնվում են շատ անակնկալ ու երբեմն նույնիսկ ոչ այնքան կարևոր թվացող առիթից: Ես չեմ կարող ասել, որ դրանց համար մոտիվացիա չկա, պարզապես ինչ որ հանգամանքների համընկնումներ են պետք: Նման հարցերում նույնիսկ եղանակային պայմանները նշանակություն ունեն: Բայց վստահ եմ, որ դեռ կլինեն նմանատիպ շարժումներ:

 

Խոսվում է թավշյա հեղափոխության մասինԻ՞նչ եք կարծում՝ հնարավո՞ր է ընդդիմադիրները միավորվեն այնպիսի օրակարգի շուրջինչպիսին է Սերժ Սարգսյանի՝ վարչապետ դառնալը բացառելը:

 

Չեմ բացառում: Սերժ Սարգսյանն անտանելի հոգնեցրել ու հուսահատության եզրին է հասցրել բոլորին, ով առնչություն չունի իր շրջապատի հետ:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play