Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Սևանի տարածաշրջանում էր


Կարեն Բոթոյանն աշխատանքային այցով Սևանի տարածաշրջանում էր

  • 06-07-2017 14:43:59   | Գեղարքունինքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Այսօր՝ հուլիսի 6 ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային այց կատարեց Սևանի տարածաշրջան։ Մարզպետի առաջին կանգառը Սևան քաղաքի Նորիկ Դագարյանի անվան մարզադպրոցն էր, որտեղ ընթանում էր ծանրամարտի մարզային առաջնությունը։ Առաջնությանը մասնակցում էին Գավառ, Սևան, Մարտունի քաղաքների, ինչպես նաև Հայրավանք ու Վերին Գետաշեն համայնքների մարզադպրոցների սաները։ Դիմելով մարզիկներին մարզպետը նշեց, որ մարզի զարգացմանը զուգահեռ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել մշակույթին և սպորտին, հավելելով, որ պետությունն այս ոլորտների զարգացման համար ունի համապատասխան ծրագրեր։ Մարզպետը վստահություն հայտնեց, որ  տարբեր մարզաձևերում Գեղարքունիքը ներկայացնող մարզիկները  հանրապետական ու միջազգային տարբեր մրցաշարերում կշարունակեն բարելավել մրցանակներ նվաճելու ավանդույթները:
 
Այնուհետ Սևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային քննարկում տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում մարզպետը ծանոթացավ կառավարության աջակցությամբ մեկնարկած ծրագրերի ընթացքի, ինչպես նաև առկա խնդիրների մասին համայնքների ղեկավարների զեկույցներին, տվեց  մի շարք հանձնարարականներ:  Կարեն Բոթոյանը նշեց, որ այցելությունները համայնքներ կրելու են պարբերական բնույթ ։
 
Այցի շրջանակներում Կարեն Բոթոյանը  եղավ նաև Սևան քաղաքում գործող «Բոհեմ» արվեստանոց-թեյրան սոցիալական ձեռնարկությունում, ծանոթացավ երիտասարդների կողմից նախաձեռնված կենտրոնի աշխատանքներին։ Մարզպետը նշեց, որ Գեղարքունիքում արդյունավետ աշխատում են նմանատիպ ձեռնարկությունները, հատկապես կարևորելով այն, որ ստացվող շահույթի կեսից ավելին ուղղվում է համայնքում մշակութային կյանքի զարգացմանը։
 
 
 
Գեղարքունիքի մարզպետարան 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play