Սուրեն Կարայանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին


Սուրեն Կարայանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին

  • 07-07-2017 15:47:01   | Հայաստան  |  Տնտեսություն

 
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինին:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը կարևորել է բանկի առավել ակտիվ ներգրավվածությունը մասնավոր բիզնես ծրագրերում։ Նշվել է, որ մի քանի ուղղությամբ արդեն իսկ կան ընթացող ծրագրեր։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական զարգացման բանկի կողմից գյուղատնտեսական և էներգետիկ ոլորտներում ֆինանսավորվող ծրագրերը, որոնց նախապատրաստական աշխատանքները մոտենում են ավարտին։ 
Կողմերն անդրադարձել են նաև ԵԶԲ ռեսուրսների մատչելիության ապահովմանը ավելի փոքր ներդրումային ծրագրերի իրականացման համար՝ քննարկելով դրա իրականացման մեխանիզմները և նպատակահարմար ձևաչափը։ 
Դմիտրի Պանկինը նշել է նաև, որ ակտիվ համագործակցություն կա հայաստանյան առևտրային բանկերի հետ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ակտիվ համագործակցությունը, մասնավորապես տեղեկատվություն փոխանակելով իրականացվելիք ծրագրերի և համագործակցության նոր ուղղությունների վերաբերյալ։
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play