Փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել պատժախցում գտնվող Գեւորգ Սաֆարյանի հետ. Տիգրան Հայրապետյան
07-07-2017 17:53:41 | Հայաստան | Իրավունք
Ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Եգորյանին այսօր թույլ չեն տվել տեսակցել պատժախցում գտնվող պաշտպանյալի հետ:
Այս մասին մեր զրույցում ասաց Սաֆարյանի մյուս պաշտպան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ ինքը եւս գնում է ՔԿՀ տեսակցություն պահանջելու: Թե ինչ պատճառով Տիգրան Եգորյանը չի կարողացել մտնել Սաֆարյանին տեսակցության դեռ հայտնի չէ. Եգորյանը մեր հեռախոսազանգերին չի պատասխանում:
Հիշեցնենք, որ Գեւորգ Սաֆարյանը նախօրեին տեղափոխվել է պատժախուց: Մեր զրույցում ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ Սաֆարյանը խախտել է ներքին կանոնակարգը հենց այդ պատճառով էլ 10 օրով տեղափոխվել է պատժախուց: Թե ինչ խախտման մասին էր խոսքը, Ղլեչյանը չպատասխանեց:
Նշենք, որ Գեւորգ Սաֆարյանը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
Նա անցնում է նաեւ Սեֆիլյանի գործով. նա մեղադրվում է 2015 թվականի ապրիլին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ: