«Սպայկան» մտադիր է գնել բագրատաշենցիների հողերը


«Սպայկան» մտադիր է գնել բագրատաշենցիների հողերը

  • 07-07-2017 18:00:40   | Տավուշի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Տավուշի մարզի՝ Վրաստանին սահմանակից Բագրատաշեն գյուղի բնակիչները մեզ հայտնեցին, որ «Սպայկա» ընկերության ներկայացուցիչները ծանոթացել են Բագրատաշենի հողերին:
 
Դրանք համեմատաբար բարձրադիր այն հողատարածքներն են, որոնք Դեբեդ գետի ջրով չեն ոռոգվում: Այդ պատճառով դրանց սեփականատերերը այդ հողերը չեն մշակում: Բագրատաշենում համայնքին պատկանող հողերը քիչ են: Բագրատաշենցիների վկայությամբ՝ «Սպայկան» մտադիր է բագրատաշենցիներից գնել չմշակվող հողերը, այդտեղ ջերմոցներ ստեղծել, որոնք կոռոգվեն փորվելիք արտեզյան հորերի ջրերով:  
 
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը