Մոսկվան զարմացրել է Բաքվին. Ապրիլի պատերազմի ուշագրավ բացահայտումը


Մոսկվան զարմացրել է Բաքվին. Ապրիլի պատերազմի ուշագրավ բացահայտումը

  • 07-07-2017 18:43:25   | Հայաստան  |  Վերլուծություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է ՌԴ ԱԳՆ հայտարարության պատասխան հայտարարություն, որտեղ անհասկանալի եւ զարմանալի է որակում ՌԴ հայազգի քաղաքացիներին Ադրբեջան մուտք գործելիս ստուգելու վերաբերյալ դժգոհությունը:

 

ՌԴ արտգործնախարարությունը հուլիսի 5-ին եւ 6-ին իրար հետեւից երկու հայտարարություն տարածեց, որտեղ դատապարտում էր Բաքվի խտրականությունը ՌԴ հայազգի քաղաքացիների նկատմամբ: Առաջին հայտարարությունից հետո Ադրբեջանն արձագանքել էր, թե ստուգում են, որովհետեւ հայազգի շատ քաղաքացիներ փորձում են ինչ-ինչ հետին ծրագրեր իրականացնել՝ օգտվելով Բաքվի «բազմամշակութային» եւ «հանդուրժող» մոտեցումից:

 

ՌԴ ԱԳՆ-ն դրան ի պատասխան հաջորդ օրը տարածեց ավելի խիստ եւ կոշտ հայտարարություն, Բաքվի մոտեցումը որակելով «վայրի» եւ հայտարարելով, որ Բաքուն պատրաստակամություն էր հայտնում հասարակական մակարդակում հայ-ադրբեջանական հաշտեցման, բայց փաստորեն պատրաստ չէ դրան:

 

Եվ ահա Ադրբեջանը Ռուսաստանի դժգոհությունը համարում է զարմանալի եւ անհասկանալի: Ինչ որ իմաստով Ադրբեջանն իհարկե ունի «զարմանալու եւ չհասկանալու» տեղ, այն առումով, որ այդ խտրականությունը ցուցաբերում է արդեն տեւական ժամանակ, բայց Ռուսաստանը տարիներ շարունակ լռում էր, իսկ այժմ հանկարծ դժգոհում կոշտ տոնով:

 

Մյուս կողմից, Ադրբեջանն ըստ երեւույթին շատ լավ է հասկանում, թե ինչու է Ռուսաստանի իշխանությունն այժմ դժգոհում: Եվ Բաքուն թերեւս լավ է հասկանում, որ Մոսկվայի համար բանը ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիները չեն, այլ Ադրբեջանի քաղաքականությունը: Այդ հարցում ամենեւին երկրորդական նշանակություն չի ունեցել ապրիլի պատերազմը, որից հետո է աստիճանաբար առաջացել ռուս-ադրբեջանական նկատելի լարվածությունը:

 

Մինչ այդ, Ռուսաստանը գործնականում հանդիսանում էր Ադրբեջանի ռազմական դիվանագիտության քաղաքական գլխավոր հովանավոր: Մոսկվայի ակնկալիքն էլ թերեւս պարզ էր՝ Ադրբեջանը հնարավորինս ներքաշել եվրասիական ազդեցության գոտի, իսկ որպես խայծ օգտագործել Արցախի խնդիրը: Միեւնույն ժամանակ, ՌԴ համար որպես երաշխիք դիտվում էր այն, որ ռազմական ներկայություն հնարավոր դառնա ղարաբաղյան գոտում՝ Ադրբեջանի եվրասիականությունն անշրջելի դարձնելու համար:

 

Բաքվի ակնկալիքը գուցե այն էր, որ Ռուսաստանին ցույց տալով, տպավորություն ստեղծելով, որ կուլ է տալիս խայծը, կկարողանա հասունացնել Հայաստանի դեմ «պատերազմի իրավունքը», ի դեմս Ռուսաստանի ապահովել դրա միջազգային լեգիտիմություն կամ թիկունք՝ ստանալով նաեւ Հայաստանի օգտին չմիջամտելու երաշխիք, մեծացնել ուժերի անհավասարակշռությունն ու տարբերությունը, եւ այդ «իրավունքը» կիրառելիս հնարավորինս օգտվել եւ վերցնել հնարավորինս շատ տարածք՝ միաժամանակ բանը չհասցնելով ռուսական խաղաղապահների տեղակայման: Այսինքն, վերցնել հնարավորը, մինչեւ Ռուսաստանը կհասցնի հասկանալ, որ Ադրբեջանը պարզապես «գցում» է իրեն:

 

Ընդ որում, բացառված չէ, որ Ռուսաստանը հենց այդպես էլ համարում է այժմ, ապրիլի պատերազմից հետո, որ Բաքուն «գցել» է իրեն: Մոսկվան ըստ երեւույթին ակնկալում էր, որ Ադրբեջանը կշարունակի եւ կմեծացնի ռազմական գործողության մասշտաբն այնքան, որ հայկական զինուժն այլեւս չկարողանա դիմադրել ռազմա-տեխնիկական հավասարակշռության էական տարբերության պայմաններում եւ ստիպված կլինի պաշտոնապես դիմել ՌԴ օգնությանը, ինչն էլ կբացեր խաղաղապահ առաքելության մուտքը ղարաբաղյան գոտի:

 

Բայց հայկական զինուժի դիմադրությունից հետո, տեսնելով, որ ոչ միայն հնարավոր չէ արագ հաղթանակ, այլ նաեւ կա ուժգին հակահարված ստանալու ռիսկ՝ Բաքուն կանգ առավ, համաձայնելով հրադադարին, ըստ երեւույթին իր հերթին ունենալով մտավախություն, որ իրեն կարող է «գցել» Ռուսաստանը, եւ խաղաղապահները կարող են հայտնվել ղարաբաղյան գոտում ոչ միայն առանց Ադրբեջանին որոշակի տարածքի վերադարձի, այլ նույնիսկ տարածքային նոր կորստի: Մոսկվայի ակնկալիքն ըստ ամենայնի հրադադարից Բաքվի հրաժարումն էր, եւ չի բացառվում, որ նաեւ այդ պատճառով չի եղել հրադադարի շուրջ Մոսկվայում հանդիպելու պաշտոնական հրապարակային առաջարկ, եթե հանդիպում ընդհանրապես եղել է:

 

Այդպիսով, ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ թերեւս առաջացավ «գցվածության» փոխադարձ զգացում, կամ պարզապես ակնհայտ դարձավ այդ հանգամանքը, եւ ապրիլի քառօրյայից հետո ժամանակի ընթացքում Մոսկվայի եւ Բաքվի հռետորաբանության մեջ ավելի ու ավելի հաճախ սկսեց նկատվել փոխադարձ կշտամբանք, կոշտություն, ինչն արտահայտվեց նաեւ օրերս:

 

Հետաքրքիր է, որ հերթական փոխադարձ կշտամբանքը տեղի ունեցավ հուլիսի 4-ին սահմանային իրավիճակի լարման հայտնի դրվագի ֆոնին, բայց ռուս-ադրբեջանական ներկայիս խնդիրը ավելի լայն է եւ ունի այլ բաղադրիչներ, հատկապես որ ռազմավարական իմաստով Ռուսաստանն ու Ադրբեջանը որոշակի հարցերում դեռեւս շարունակում են ունենալ ընդհանուր շահեր: Բանն այն է, որ Մոսկվան ու Բաքուն կշտամբանքի ռեժիմում են արդեն տեւական ժամանակ, նվազագույնը սկսած 2016-ի վերջից:Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը տարածել է ՌԴ ԱԳՆ հայտարարության պատասխան հայտարարություն, որտեղ անհասկանալի եւ զարմանալի է որակում ՌԴ հայազգի քաղաքացիներին Ադրբեջան մուտք գործելիս ստուգելու վերաբերյալ դժգոհությունը: ՌԴ արտգործնախարարությունը հուլիսի 5-ին եւ 6-ին իրար հետեւից երկու հայտարարություն տարածեց, որտեղ դատապարտում էր Բաքվի խտրականությունը ՌԴ հայազգի քաղաքացիների նկատմամբ: Առաջին հայտարարությունից հետո Ադրբեջանն արձագանքել էր, թե ստուգում են, որովհետեւ հայազգի շատ քաղաքացիներ փորձում են ինչ-ինչ հետին ծրագրեր իրականացնել՝ օգտվելով Բաքվի «բազմամշակութային» եւ «հանդուրժող» մոտեցումից: ՌԴ ԱԳՆ-ն դրան ի պատասխան հաջորդ օրը տարածեց ավելի խիստ եւ կոշտ հայտարարություն, Բաքվի մոտեցումը որակելով «վայրի» եւ հայտարարելով, որ Բաքուն պատրաստակամություն էր հայտնում հասարակական մակարդակում հայ-ադրբեջանական հաշտեցման, բայց փաստորեն պատրաստ չէ դրան: Եվ ահա Ադրբեջանը Ռուսաստանի դժգոհությունը համարում է զարմանալի եւ անհասկանալի: Ինչ որ իմաստով Ադրբեջանն իհարկե ունի «զարմանալու եւ չհասկանալու» տեղ, այն առումով, որ այդ խտրականությունը ցուցաբերում է արդեն տեւական ժամանակ, բայց Ռուսաստանը տարիներ շարունակ լռում էր, իսկ այժմ հանկարծ դժգոհում կոշտ տոնով: Մյուս կողմից, Ադրբեջանն ըստ երեւույթին շատ լավ է հասկանում, թե ինչու է Ռուսաստանի իշխանությունն այժմ դժգոհում: Եվ Բաքուն թերեւս լավ է հասկանում, որ Մոսկվայի համար բանը ՌԴ ազգությամբ հայ քաղաքացիները չեն, այլ Ադրբեջանի քաղաքականությունը: Այդ հարցում ամենեւին երկրորդական նշանակություն չի ունեցել ապրիլի պատերազմը, որից հետո է աստիճանաբար առաջացել ռուս-ադրբեջանական նկատելի լարվածությունը: Մինչ այդ, Ռուսաստանը գործնականում հանդիսանում էր Ադրբեջանի ռազմական դիվանագիտության քաղաքական գլխավոր հովանավոր: Մոսկվայի ակնկալիքն էլ թերեւս պարզ էր՝ Ադրբեջանը հնարավորինս ներքաշել եվրասիական ազդեցության գոտի, իսկ որպես խայծ օգտագործել Արցախի խնդիրը: Միեւնույն ժամանակ, ՌԴ համար որպես երաշխիք դիտվում էր այն, որ ռազմական ներկայություն հնարավոր դառնա ղարաբաղյան գոտում՝ Ադրբեջանի եվրասիականությունն անշրջելի դարձնելու համար: Բաքվի ակնկալիքը գուցե այն էր, որ Ռուսաստանին ցույց տալով, տպավորություն ստեղծելով, որ կուլ է տալիս խայծը, կկարողանա հասունացնել Հայաստանի դեմ «պատերազմի իրավունքը», ի դեմս Ռուսաստանի ապահովել դրա միջազգային լեգիտիմություն կամ թիկունք՝ ստանալով նաեւ Հայաստանի օգտին չմիջամտելու երաշխիք, մեծացնել ուժերի անհավասարակշռությունն ու տարբերությունը, եւ այդ «իրավունքը» կիրառելիս հնարավորինս օգտվել եւ վերցնել հնարավորինս շատ տարածք՝ միաժամանակ բանը չհասցնելով ռուսական խաղաղապահների տեղակայման: Այսինքն, վերցնել հնարավորը, մինչեւ Ռուսաստանը կհասցնի հասկանալ, որ Ադրբեջանը պարզապես «գցում» է իրեն: Ընդ որում, բացառված չէ, որ Ռուսաստանը հենց այդպես էլ համարում է այժմ, ապրիլի պատերազմից հետո, որ Բաքուն «գցել» է իրեն: Մոսկվան ըստ երեւույթին ակնկալում էր, որ Ադրբեջանը կշարունակի եւ կմեծացնի ռազմական գործողության մասշտաբն այնքան, որ հայկական զինուժն այլեւս չկարողանա դիմադրել ռազմա-տեխնիկական հավասարակշռության էական տարբերության պայմաններում եւ ստիպված կլինի պաշտոնապես դիմել ՌԴ օգնությանը, ինչն էլ կբացեր խաղաղապահ առաքելության մուտքը ղարաբաղյան գոտի: Բայց հայկական զինուժի դիմադրությունից հետո, տեսնելով, որ ոչ միայն հնարավոր չէ արագ հաղթանակ, այլ նաեւ կա ուժգին հակահարված ստանալու ռիսկ՝ Բաքուն կանգ առավ, համաձայնելով հրադադարին, ըստ երեւույթին իր հերթին ունենալով մտավախություն, որ իրեն կարող է «գցել» Ռուսաստանը, եւ խաղաղապահները կարող են հայտնվել ղարաբաղյան գոտում ոչ միայն առանց Ադրբեջանին որոշակի տարածքի վերադարձի, այլ նույնիսկ տարածքային նոր կորստի: Մոսկվայի ակնկալիքն ըստ ամենայնի հրադադարից Բաքվի հրաժարումն էր, եւ չի բացառվում, որ նաեւ այդ պատճառով չի եղել հրադադարի շուրջ Մոսկվայում հանդիպելու պաշտոնական հրապարակային առաջարկ, եթե հանդիպում ընդհանրապես եղել է: Այդպիսով, ապրիլի պատերազմից հետո Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ թերեւս առաջացավ «գցվածության» փոխադարձ զգացում, կամ պարզապես ակնհայտ դարձավ այդ հանգամանքը, եւ ապրիլի քառօրյայից հետո ժամանակի ընթացքում Մոսկվայի եւ Բաքվի հռետորաբանության մեջ ավելի ու ավելի հաճախ սկսեց նկատվել փոխադարձ կշտամբանք, կոշտություն, ինչն արտահայտվեց նաեւ օրերս: Հետաքրքիր է, որ հերթական փոխադարձ կշտամբանքը տեղի ունեցավ հուլիսի 4-ին սահմանային իրավիճակի լարման հայտնի դրվագի ֆոնին, բայց ռուս-ադրբեջանական ներկայիս խնդիրը ավելի լայն է եւ ունի այլ բաղադրիչներ, հատկապես որ ռազմավարական իմաստով Ռուսաստանն ու Ադրբեջանը որոշակի հարցերում դեռեւս շարունակում են ունենալ ընդհանուր շահեր: Բանն այն է, որ Մոսկվան ու Բաքուն կշտամբանքի ռեժիմում են արդեն տեւական ժամանակ, նվազագույնը սկսած 2016-ի վերջից:

lragir.am

 

 

 

Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play