Խփեք, դրական արձագանքը կտեսնեք.Քաղաքագետ


Խփեք, դրական արձագանքը կտեսնեք.Քաղաքագետ

  • 07-07-2017 18:42:37   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը

 

Պարոն Շիրինյան, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցածը հերթական լարվածությո՞ւնն է սահմանին, թե՞ ռազմական գործողությունների սկիզբ կարող ենք դիտարկել։

 

Ես չեմ կարծում ռազմական գործողությունների սկիզբ է, բայց պետք է նկատի ունենանք, որ սա ցիկլային բնույթ ունի։ Սկսած 2013-14 թվականներից լարվածությունը ինտենսիվացման որոշակի թափ է հավաքում, հետո իջնում է, նորից բարձրանում է։ Եվ պարզ է, որ ապրիլյան պատերազմից հետո նրանք չեն հանգստացել։ Խնդիրն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմում ոչ Ադրբեջանը, ոչ էլ իր բացահայտ և գաղտնի հովանավորյալները ստրատեգիական որևէ հարց չլուծեցին, և շատ կարևոր է, որ մեր բանակն իմանա իր գործողությունների արժեքը։ Ինձ թվում է՝ սրանք կիրառում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մշակված մի ստրատեգիական սկզբունք՝ հակառակորդին արյունաքամ անել, հյուծել։ Պարզ է, որ Հայաստանը շրջափակված է, ըստ էության, մեծ բարեկամներ չունի, Հայաստանի պետականությունը արդիական որևէ չափորոշիչ չունի, վերադառնում ենք ֆեոդալական պետության կարգավիճակին։ Սա ոչ տնտեսության, ոչ մշակույթի զարգացում և ոչ էլ ներգաղթ է ենթադրում։ Այս բոլորը միասին տևական ընթացքով իրենք արտաքին պատն են կազմում: Իսկ Ադրբեջանը շրջափակված չէ, Թուրքիան՝ նույնպես, քանի որ Ռուսաստանի հետ խաղերի մեջ է, Արևմուտքը բավական անտարբեր է։ Եվ այսպես անընդհատ ստեղծում են բարոյահոգեբանական, ռազմաքաղաքական իրականություն, որը հայ ժողովրդին պարտադրում է դիմել իր սիրած քայլին՝ արտագաղթին։ Եվ վերջին երկու-երեք տարիներին հենց դա էլ կիրառում է՝ թողնել գնալ։

 

Այս անգամ հայկական կողմի արձագանքը կարելի է ասել ավելի շատ համարձակ է, քան համարժեք։ Բոլոր դեպքերում, սա էլ ողջունելի է։ Պատերազմը, սովորաբար ասում են, պետության քաղաքականությունն է այլ միջոցներով։ Տեսեք, որ Ադրբեջանը այլ քաղաքականություն է վարում տարիներով՝ մեծ պատերազմ, փոքր պատերազմ, այդ իմաստով մենք պատերազմական վիճակում ենք։

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ինչպե՞ս եք  գնահատում։ Հերթական ոչ հասցեական հայտարարությո՞ւնն է։

 

Մենք պետք է իմանանք մեկ բան. համաշխարհային հանրություն կոչվածը մեզ հետ գործընթացի մեջ է՝ սկսած Բեռլինի կոնգրեսից։ Պատմության ընթացքում համաշխարհային հանրությունը հայերին և տարածապես, և քանակապես հանձնել է, որոշակի երաշխիքներ, խոստումներ է տվել, իսկ հիմա դա էլ չեն տվել, և անընդհատ դիտորդի կարգավիճակում են։ Նրանց երևի հետաքրքիր է, որ մեծ բոցավառումներ չլինեն։ Կոնֆլիկտի տեսության մեջ այսպիսի բան կա. նման  իրավիճակը արտաքինից կոնֆլիկտը կառավարելու իրավիճակ է, և իրենք այդպես էլ անում են։ Ռուսաստանը, Անգլիան, Ամերիկան մշտական առևտրի մեջ են։

 

Տեսեք, հայկական կողմից պատասխան տրվեց Ադբեջանի գործողություններին, և  արդյունքը լավ է։ Ադրբեջանցիները ունեն թուրքական ընդհանուր բնավորություն. ստոր և վախկոտ են, երբ ուժ են տեսնում, և գիշատիչ են, երբ դիմացինը վախ է ցույց տալիս։

 

Այնպես որ, մենք չպետք է կենտրոնանանք միջազգային արձագանքի վրա, խփեք, դրական արձագանքը կտեսնեք։ Քառօրյա պատերազմի օրերին, բացի ԱՄՆ Կոնգրեսից, որևէ մեկը որևէ ծպտուն չհանեց, և սա մեզ համար դաս է։ Հետևաբար պետք չէ կենտրոնանալ այդ ուղղությամբ։

 

ՀԱՊԿ-ն էլ չարձագանքեց...

 

ՀԱՊԿ-ի համար այստեղ հարցը հետևյալի մեջ է. նրանք Հայաստանի միջոցով Ադրբեջանին պահում են իրենց սայլին լծված։ Իհարկե, նրանք շատ լավ գիտեն, որ եթե մենք չլինեինք, Ադրբեջանն իրենց վրա, կներեք, չէր էլ թքի։ Ռուսների քաղաքականությունը, որը բոլշևիկյան քաղաքականությունն է, որը որդեգրվել է 1920-ականն թվականներին և որին մասնակից են նաև հայ քաղաքական գործիչներ, մինչ օրս էլ շարունակվում է: Բայց մեկ այլ բան էլ կա, որի հետ ուզենք-չուզենք պետք է հաշվի նստենք. քանի դեռ մենք չունենք տնտեսություն, երկիրը օլիգարխացված է, մոնոպոլիաներ են, արդարդատություն գոյություն չունի Հայաստանում, այդքան մենք կախված ենք լինելու ռուսական զենքի մատակարարումից: Սա է գինը, և որևէ զարմանալու բան չկա այստեղ: Նեղանալու փոխարեն Հայաստանը պետք է դարձնեն արդիական ժողովրդավարական պետություն ոչ թե թղթի վրա, այլ իսկական պետություն, որին Արևմուտքը, վստահ եմ՝ կաջակցի: Բայց Իրանը բոլոր պարագաներում կարծում եմ, որ միշտ մեզ հետ է, և դրա համար պետք է անընդհատ հիշեցնել Իրանին՝ ձեզ չի՞ անհանգստացնում ադրբեջանական վարքագիծը, որը միանշանակորեն ուժեղացնում է տարածաշրջանում թուրք-ռուսական ազդեցությունը: Իրանը մեր ամենամեծ դաշնակին է:

 

«ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին ասել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկանՀայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, որ լինելով ՀԱՊԿ անդամ, արդյունավետ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը:

 

Ես սա դիտարկում եմ որպես ՆԱՏՕ-ի աջակցություն հայկական կուրսին, և սա ՆԱՏՕ-ի մեջ հիմնականում ամերիկյան կողմի աջակցությունն է: ՆԱՏՕ-ն եվրոպական հատվածում թաղվել է իր խնդիրների մեջ և սա երկար կտևի: Քանի ռուսները կան, այդ պրոբլեմները երկար կտևեն: Մենք պետք է իմանանք, որ ՆԱՏՕ-ն մատը մատին չի խփի ճգնաժամի ժամանակ, մեզ մնում է հետևողականորեն վարել անկախության քաղաքականություն, պետականությունը լցնել բովանդակությամբ և քոմփլեմենթար քաղաքականություն վարել: Իհարկե, առաջնահերթություններ կան, և ռուսները, ուզեն թե չուզեն, պետք է կուլ տան այդ ամենը, որովհետև միակողմանի թեքումը Ռուսաստանի կողմը մեզ համար մահացու է: Դրա համար ՆԱՏՕ-ում, կարծում եմ, դա հասկանում են և մեզ համար դուռ են բաց թողնում, իսկ մենք պարտավոր ենք օգտագործել այն: Պետք է հիշենք, որ մենք մշակութապես եվրոպական պետություն ենք, մեր քաղաքակրթությունը արևմտյան է: Ռուսաստանից ռազմական կախվածությունը, ուզենք թե չուզենք, առաժմ կմնա:

 

Այս բոլորը տանելի է, բայց եթե Ռուսաստանը փլուզվի, ինչի նշանները երևում են անընդհատ, ի՞նչ է անելու հայկական կողմը, եթե այսպես ամբողջովին հույսը դնում է Ռուսաստանի վրա: Երբ նայում ես կառավարության ծրագրին, ծիծաղդ գալիս է, տուրիզմ և այլն, այս ամենը հեքիաթ է: Պետք է արդյունաբերությունը, գիտությունը վերականգնենք: Ուրիշ ճանապարհ չկա, և ամենալայն համագործակցությունը պետք է ծավալենք Իրանի հետ: Այդ ժամանակ վտանգները կթուլանան:եր զրուցակիցն է քաղաքագետ Լևոն Շիրինյանը Պարոն Շիրինյան, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցածը հերթական լարվածությո՞ւնն է սահմանին, թե՞ ռազմական գործողությունների սկիզբ կարող ենք դիտարկել։ Ես չեմ կարծում ռազմական գործողությունների սկիզբ է, բայց պետք է նկատի ունենանք, որ սա ցիկլային բնույթ ունի։ Սկսած 2013-14 թվականներից լարվածությունը ինտենսիվացման որոշակի թափ է հավաքում, հետո իջնում է, նորից բարձրանում է։ Եվ պարզ է, որ ապրիլյան պատերազմից հետո նրանք չեն հանգստացել։ Խնդիրն այն է, որ ապրիլյան քառօրյա պատերազմում ոչ Ադրբեջանը, ոչ էլ իր բացահայտ և գաղտնի հովանավորյալները ստրատեգիական որևէ հարց չլուծեցին, և շատ կարևոր է, որ մեր բանակն իմանա իր գործողությունների արժեքը։ Ինձ թվում է՝ սրանք կիրառում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ մշակված մի ստրատեգիական սկզբունք՝ հակառակորդին արյունաքամ անել, հյուծել։ Պարզ է, որ Հայաստանը շրջափակված է, ըստ էության, մեծ բարեկամներ չունի, Հայաստանի պետականությունը արդիական որևէ չափորոշիչ չունի, վերադառնում ենք ֆեոդալական պետության կարգավիճակին։ Սա ոչ տնտեսության, ոչ մշակույթի զարգացում և ոչ էլ ներգաղթ է ենթադրում։ Այս բոլորը միասին տևական ընթացքով իրենք արտաքին պատն են կազմում: Իսկ Ադրբեջանը շրջափակված չէ, Թուրքիան՝ նույնպես, քանի որ Ռուսաստանի հետ խաղերի մեջ է, Արևմուտքը բավական անտարբեր է։ Եվ այսպես անընդհատ ստեղծում են բարոյահոգեբանական, ռազմաքաղաքական իրականություն, որը հայ ժողովրդին պարտադրում է դիմել իր սիրած քայլին՝ արտագաղթին։ Եվ վերջին երկու-երեք տարիներին հենց դա էլ կիրառում է՝ թողնել գնալ։ Այս անգամ հայկական կողմի արձագանքը կարելի է ասել ավելի շատ համարձակ է, քան համարժեք։ Բոլոր դեպքերում, սա էլ ողջունելի է։ Պատերազմը, սովորաբար ասում են, պետության քաղաքականությունն է այլ միջոցներով։ Տեսեք, որ Ադրբեջանը այլ քաղաքականություն է վարում տարիներով՝ մեծ պատերազմ, փոքր պատերազմ, այդ իմաստով մենք պատերազմական վիճակում ենք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունն ինչպե՞ս եք  գնահատում։ Հերթական ոչ հասցեական հայտարարությո՞ւնն է։ Մենք պետք է իմանանք մեկ բան. համաշխարհային հանրություն կոչվածը մեզ հետ գործընթացի մեջ է՝ սկսած Բեռլինի կոնգրեսից։ Պատմության ընթացքում համաշխարհային հանրությունը հայերին և տարածապես, և քանակապես հանձնել է, որոշակի երաշխիքներ, խոստումներ է տվել, իսկ հիմա դա էլ չեն տվել, և անընդհատ դիտորդի կարգավիճակում են։ Նրանց երևի հետաքրքիր է, որ մեծ բոցավառումներ չլինեն։ Կոնֆլիկտի տեսության մեջ այսպիսի բան կա. նման  իրավիճակը արտաքինից կոնֆլիկտը կառավարելու իրավիճակ է, և իրենք այդպես էլ անում են։ Ռուսաստանը, Անգլիան, Ամերիկան մշտական առևտրի մեջ են։ Տեսեք, հայկական կողմից պատասխան տրվեց Ադբեջանի գործողություններին, և  արդյունքը լավ է։ Ադրբեջանցիները ունեն թուրքական ընդհանուր բնավորություն. ստոր և վախկոտ են, երբ ուժ են տեսնում, և գիշատիչ են, երբ դիմացինը վախ է ցույց տալիս։ Այնպես որ, մենք չպետք է կենտրոնանանք միջազգային արձագանքի վրա, խփեք, դրական արձագանքը կտեսնեք։ Քառօրյա պատերազմի օրերին, բացի ԱՄՆ Կոնգրեսից, որևէ մեկը որևէ ծպտուն չհանեց, և սա մեզ համար դաս է։ Հետևաբար պետք չէ կենտրոնանալ այդ ուղղությամբ։ ՀԱՊԿ-ն էլ չարձագանքեց... ՀԱՊԿ-ի համար այստեղ հարցը հետևյալի մեջ է. նրանք Հայաստանի միջոցով Ադրբեջանին պահում են իրենց սայլին լծված։ Իհարկե, նրանք շատ լավ գիտեն, որ եթե մենք չլինեինք, Ադրբեջանն իրենց վրա, կներեք, չէր էլ թքի։ Ռուսների քաղաքականությունը, որը բոլշևիկյան քաղաքականությունն է, որը որդեգրվել է 1920-ականն թվականներին և որին մասնակից են նաև հայ քաղաքական գործիչներ, մինչ օրս էլ շարունակվում է: Բայց մեկ այլ բան էլ կա, որի հետ ուզենք-չուզենք պետք է հաշվի նստենք. քանի դեռ մենք չունենք տնտեսություն, երկիրը օլիգարխացված է, մոնոպոլիաներ են, արդարդատություն գոյություն չունի Հայաստանում, այդքան մենք կախված ենք լինելու ռուսական զենքի մատակարարումից: Սա է գինը, և որևէ զարմանալու բան չկա այստեղ: Նեղանալու փոխարեն Հայաստանը պետք է դարձնեն արդիական ժողովրդավարական պետություն ոչ թե թղթի վրա, այլ իսկական պետություն, որին Արևմուտքը, վստահ եմ՝ կաջակցի: Բայց Իրանը բոլոր պարագաներում կարծում եմ, որ միշտ մեզ հետ է, և դրա համար պետք է անընդհատ հիշեցնել Իրանին՝ ձեզ չի՞ անհանգստացնում ադրբեջանական վարքագիծը, որը միանշանակորեն ուժեղացնում է տարածաշրջանում թուրք-ռուսական ազդեցությունը: Իրանը մեր ամենամեծ դաշնակին է: «ՆԱՏՕ-ն Վարշավայից Բրյուսել՝ մարդկային անվտանգության և անվտանգության ոլորտի բարեփոխումները Հայաստանում» խորագրով միջազգային համաժողովի ժամանակ Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոսարիա Պուգլիսին ասել է, որ Հայաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերություններում անակնկալներ չկան. Հայաստանը վստահելի գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, որ լինելով ՀԱՊԿ անդամ, արդյունավետ համագործակցում է նաև ՆԱՏՕ-ի հետ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը: Ես սա դիտարկում եմ որպես ՆԱՏՕ-ի աջակցություն հայկական կուրսին, և սա ՆԱՏՕ-ի մեջ հիմնականում ամերիկյան կողմի աջակցությունն է: ՆԱՏՕ-ն եվրոպական հատվածում թաղվել է իր խնդիրների մեջ և սա երկար կտևի: Քանի ռուսները կան, այդ պրոբլեմները երկար կտևեն: Մենք պետք է իմանանք, որ ՆԱՏՕ-ն մատը մատին չի խփի ճգնաժամի ժամանակ, մեզ մնում է հետևողականորեն վարել անկախության քաղաքականություն, պետականությունը լցնել բովանդակությամբ և քոմփլեմենթար քաղաքականություն վարել: Իհարկե, առաջնահերթություններ կան, և ռուսները, ուզեն թե չուզեն, պետք է կուլ տան այդ ամենը, որովհետև միակողմանի թեքումը Ռուսաստանի կողմը մեզ համար մահացու է: Դրա համար ՆԱՏՕ-ում, կարծում եմ, դա հասկանում են և մեզ համար դուռ են բաց թողնում, իսկ մենք պարտավոր ենք օգտագործել այն: Պետք է հիշենք, որ մենք մշակութապես եվրոպական պետություն ենք, մեր քաղաքակրթությունը արևմտյան է: Ռուսաստանից ռազմական կախվածությունը, ուզենք թե չուզենք, առաժմ կմնա: Այս բոլորը տանելի է, բայց եթե Ռուսաստանը փլուզվի, ինչի նշանները երևում են անընդհատ, ի՞նչ է անելու հայկական կողմը, եթե այսպես ամբողջովին հույսը դնում է Ռուսաստանի վրա: Երբ նայում ես կառավարության ծրագրին, ծիծաղդ գալիս է, տուրիզմ և այլն, այս ամենը հեքիաթ է: Պետք է արդյունաբերությունը, գիտությունը վերականգնենք: Ուրիշ ճանապարհ չկա, և ամենալայն համագործակցությունը պետք է ծավալենք Իրանի հետ: Այդ ժամանակ վտանգները կթուլանան:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ