Արցախի ՊԲ նոր հաղորդագրությունը ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ


Արցախի ՊԲ նոր հաղորդագրությունը ադրբեջանական կողմի ապատեղեկատվության վերաբերյալ

  • 07-07-2017 19:00:41   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածված հաղորդագրությունը, թե իբր հերթական սադրանքն իրականացնելու համար արցախյան զինված ուժերը բերվել են մարտական պատրաստականության, ինչին ի պատասխան ադրբեջանական ուժերը թիրախային կրակային հարվածներ են հասցրել՝ շարքից հանելով մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ, հերթական ապատեղեկատվություն է: Պարզապես ադրբեջանական կողմն, իր սովորության համաձայն ցանկալին ներկայացնում է իրականության փոխարեն:
 
Առաջնագծում ստեղծված օպերատիվ իրադրության մասին մենք արդեն այսօր տեղեկացրել ենք:
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են՝ Պաշտպանության բանակը շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված մարտական խնդիրն ու առաջնագծում ապահովել լիարժեք վերահսկողություն:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական