Մեղադրանք է առաջադրվել՝ զորացրումը կազմակերպելու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու համար.ՀՔԿ


Մեղադրանք է առաջադրվել՝ զորացրումը կազմակերպելու պատրվակով, խարդախությամբ գումար հափշտակելու համար.ՀՔԿ

  • 07-07-2017 19:50:09   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ զինվորական ծառայությունից ազատելու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու համար։
Հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում վարույթ է ընդունվել զինված ուժերից զորացրումը կազմակերպելու պատրվակով, խարդախությամբ զինծառայողի ծնողներից գումար հափշտակելու դեպքի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցված քրեական գործը։ 
 
Ձեռնարկված քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ,մեխանիզմը, բացահայտվել նոր դրվագներ։ 
Նախնական քննության տվյալներով՝ 1994թ. ծնված երիտասարդը 2017թ. հունիսի 6-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ծանոթացել է զինվորական հոսպիտալում բուժման մեջ գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողի հետ և  հավաստիացրել, թե կարող է իր ազգականի միջոցով կազմակերպել նրա զորացրումը, ապա զինծառայողի ծնողներից պահանջել և հափշտակել խոշոր չափերի գումար։ Քրեական գործով բացահայտված մեկ այլ դրվագով երիտասարդը հունիսի 27-ին մեկ այլ զիծռայողի ծնողների հետ հանդիպման ժամանակ ներկայացել է որպես  ՊՆ աշխատակից և  հիվանդության պատրվակով զինծառայողի զորացրումը կազմակերպելու համար կրկին  պահանջել գումար, ինչը վերցնելուց հետո բերման է ենթարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։ 
Ձեռք բերված բավարար ապացույցների  համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play