«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART-ն ացնկացրեց իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը (տեսանյութ և ֆոտոշարք)


«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART-ն ացնկացրեց իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը (տեսանյութ և ֆոտոշարք)

  • 10-07-2017 19:16:23   | Հայաստան  |  Հասարակություն



 
«Մշակույթով պիտ հաղթենք» խորագրի ներքո DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնն ացնկացնում է իր տարեկան 8-րդ հաշվետու ցուցահանդեսը: 
«Մեգերյան կարպետ»- ի ցուցադրությունների սրահում կողք կողքի դասավորված են DECART-ի սաների` դեկորատիվ արվեստի ավելի  քան 12 ճյուղերը ներկայացնող աշխատանքները:
 
Տոնական միջոցառման շրջանակներում ներկա հյուրերին առաջինը ողջունում է DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն Սուսաննա Բուդաղյանը, այնուհետև փոքրիկները սեփական ձեռքերով պատրաստած ազգային տիկնիկների հետ միասին ցած են իջնում բեմից` իրենց տեղը զբաղեցնելով հյուրերի շարքերում: 
 
«Սա մշակութային մեծ օր է, որտեղ բոլոր երեխաները, մեր մշակութային արվեստի կենտրոնները ներկայացնում են իրենց արվեստը: Խնդիրը նրանումն է, որ այսօր մենք պետք է հնարավորինս պահպանենք մեր ազգային պատկանելիությունը, ոճը, կյանքը, շունչը` երեխաներին տալով այդ ամենը»,- նշեց Ս. Բուդաղյանը` հավելելով, որ DECART մանկապատանեկան մշակութային կենտրոնը փորձում է իր սաներին զարգացնել արվեստի տարբեր ուղղություններով: 
 
2009 թվականին հիմնադրված մանկապատանեկան մշակութային կենտրոնն այսօր ունի ևս չորս մասնաճյուղեր ինչպես Երևանում և Այնթապում, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության Բալաշիխա քաղաքում:
Գործունեության ութ տարիների ընթացքում DECART-ի սաները մասնակցել են բազմաթիվ միջազգային ու բարեգործական ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների և վարպետաց դասերի: 
 
DECART-ի հիմնադրի խոսքերով` իրենց կենտրոնները փոքրիկ են տարածքով, սակայն աշխատանքը եռում է. «Այս ամենը, ինչը որ դուք տեսնում եք, մեր փոքրիկների ձեռքի աշխատանքն է, դրանց նայելիս` դժվար է հավատալ, որ փոքրիկ երեխաները կարողանում էին այդպիսի ընկալումներ ունենալ և արտահայտել»: 
Նպատակ ունենալով հայ փոքրիկների մեջ հայտնաբերել թաքնված տաղանդը, ինչպես նաև գեղեցիկի հանդեպ ունեցած սերը` DECART մանկապատանեկան մշակութային կենտրոն ընդունելությունը կատարվում է 4 տարեկանից: Այստեղ գործում են հատուկ բաժիններ նախատեսված 4-8, 9-13 և 13-18 տարեկան տղաների և աղջիկների համար: 
 
Վերջիններիս բացառիկ հնարավորություն է ընձեռվում միաժամանակ ուսումնասիրել արվեստի 12 ճյուղեր` գեղանկարչություն, գրաֆիկա, խճանկար, բատիկա, վիտրաժ, պապեմաշե, կավագործություն, մանրանկարչություն, կվիլինգ, գրատաժ, չիգանկա և տիկնիկների արվեստ:  
«Կենտրոնը երեք ուղղություն ունի` նախակրթական, կրթական և ակադմիական. մենք երեխաների ընդունելությունը կատարում ենք փոքր տարիքից, որպեսզի նրանց տանք հնարավորինը հետագայում ավելի բարձր ուսումնական հաստատություններ ընդունվել կարողանալու համար»,- շեշտեց Ս. Բուդաղյանը: 
 
Ակադեմիական  նկարչության  խմբում պատանիներն ուսումնասիրում են գունանկար, գծանկար կոմպոզիցիա, գծագրություն, ինչը հեշտացնում է նրանց մասնագիատական կողմնորոշում ձեռք բերելու և ԲՈՒՀ ընդունվելու գործընթացը: 
Սեպտեմբերին նախատեսվում է ևս մեկ մասնաճյուղ բացել Մալաթիա-Սեբաստիա համայնքում: 
 
 
 
 
 
 
Միջոցառման լուսանկարներն այստեղ
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
    
Նոյյան տապան  -   Հասարակություն