Տարոն Մարգարյան. «Պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի»


Տարոն Մարգարյան. «Պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի»

  • 10-07-2017 17:04:09   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները:
 
Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես ճաքալցման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա և աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների պատշաճ կատարմանը:
«Անընդունելի և աններելի է, եթե ընդամենը 3 կամ 4 ամիս առաջ կատարված ճաքալցման աշխատանքներում ի հայտ են գալիս թերացումներ: Արդարացումների փորձերը, թե այդ ժամանակ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել, ընդունելի չեն, քանի որ որակյալ կատարված աշխատանքը չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում վնասվել: Գույքագրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են թերացումներն ու խստորեն հետևեք, որ ճաքալցում իրականացնող կազմակերպությունը արագ վերացնի դրանք: Նման հարցերում պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի:  Եվ ընդհանրապես, ոչ միայն փոսանորոգման կամ ճաքալցման, այլ մյուս ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները ևս պետք է խստորեն վերահսկվեն», - ընդգծել է ՏարոնՄարգարյանը:
Քաղաքապետն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև գույքագրել ու քայլեր ձեռնարկել մայթերի բարեկարգման ուղղությամբ:
 
Երևանիքաղաքապետարանիտեղեկատվության
ևհասարակայնությանհետկապերիվարչություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play