Մահացել է «Մայրիկ» ֆիլմում Աննայի դերակատար Իզաբել Սադոյանը


Մահացել է «Մայրիկ» ֆիլմում Աննայի դերակատար Իզաբել Սադոյանը

  • 10-07-2017 17:49:27   | Ֆրանսիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մահացել է դերասանուհի Իզաբել Սադոյանը, ով հայ հանդիսատեսին հայտնի է Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմում Աննայի դերով: Նա մահացել է 89 տարեկանում, հայտնում է Nouvelle d'Armenie-ն:
 
Դերասանուհին Հայոց ցեղասպանությունը վերապրածների դուստր էր, դերասան Ժան Բուիզի կինը: Իզաբել Սադոյանն իր կարիերան սկսել է որպես հագուստի դիզայներ՝ Լիոնում դրամատուրգիայի արվեստի դասեր անցնելուց հետո:
 
Իզաբել Սադոյանը խաղացել է ավելի քան 50 ֆիլմում, 25 բեմադրությունում: Նա ավելի քան տասնյակ դերեր է խաղացել հեռուստատեսությունում: Վերջին անգամ դերասանուհին բեմ էր բարձրացել 2016 թվականի դեկտեմբերին Փարիզի Théâtre de l'Oeuvre–ում՝ «Թռիչքից առաջ» ներկայացման համար:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը