Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ

  • 10-07-2017 17:41:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում հանդիպել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն: 
 
Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են երկկողմ հարաբերություններից ու տարբեր ոլորտներում իրականացվող համագործակցությունից:
 
Ալիևը և Թիլերսոնն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ մասնավորապես խոսելով հրադադարի ռեժիմի խախտման վերջին դեպքի մասին:
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն