Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի


Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի

  • 10-07-2017 17:44:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայում՝ Ռովնո քաղաքում, ադրբեջանցին ծեծի է ենթարկել ուկրաինացի զինվորականի:
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մեջբերելով քաղաքի ոստիկանական մամուլի ծառայության հայտարարությունը:
 
Ծեծի ենթարկվելուց հետո 36-ամյա տուժածը ծանր մարմնական վնասվածքներով, գլխուղեղի ցնցումով տեղափոխվել է տեղի հիվանդանոց: Տուժածի կինը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել քաղաքի սրճարաններից մեկում: Վեճը սովորական լեզվակռվից վերածվել է ծեծկռտուքի, որի արդյունքում ադրբեջանցին իր ընկերների հետ միասին դաժան ծեծի է ենթարկել զինվորականին և փախուստի դիմել: Սակայն որոշ ժամանակ անց ոստիկանությունը կարողացել է հայտնաբերել և ձերբակալել 23-ամյա ադրբեջանցուն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play