Վթարի հետևանքով քվադրոցիկլի երկու անչափահաս ուղևորները մահացել են


Վթարի հետևանքով քվադրոցիկլի երկու անչափահաս ուղևորները մահացել են

  • 10-07-2017 18:39:55   | Արարատի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արարատի մարզի Բերքանուշ գյուղի Չարենցի փողոցի թիվ 15 տան դիմաց «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենան իր ուղեմասում բախվել է հանդիպակաց ընթացող «KC 150 S-8» մոդելի քվադրոցիկլին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, քվադրոցիկլի ուղևորներ 2003 թվականին ծնված Հովհաննես Իսկանդարյանը և 2004 թվականին ծնված Գոռ Խաչատրյանը տեղում մահացել են: Կատարվում է քննություն: 

 

 

 

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը