Գյումրի. 6 ամիս անց


Գյումրի. 6 ամիս անց

  • 10-07-2017 19:50:52   | Շիրակի մարզ  |  Հասարակություն

 
 
Այս տարի ամառը օրացույցային ժամկետից ավելի շուտ եկավ Վեոլիա Ջուր ընկերության համար: Այդ թվում Գյումրիում: Արդեն մայիսի վերջին այստեղ ջրի սպառման «պիկ» էր: Իսկ այս շոգ օրերին, ընդհանրապես, քաղաքի ջրմուղն աշխատում է լարված ռեժիմով: 
 
Ասենք, ձմեռն էլ այստեղ էքստրեմալ էր այս տարի: Ցրտից խողովակները վթարվում էին, ջրաչափերը պայթում, կոյուղին էլ խցանվում: Դժվարությունները շատ-շատ էին: Բայց գարնան գալով լարվածությունը չթուլացավ: Ճիշտ է վթարի վերացման աշխատանքները որոշակիորեն նվազեցին, բայց փոխարենն ավելացավ շինարարական աշխատանքների տեսակարար կշիռը: ԵՎ դա սպասելի էր ու տրամաբանական:
Քանզի միշտ էլ կարող են լինել էքստրեմալ իրավիճակներ: Սակայն օրվա խնդրի հետեւից ընկած, չպետք է աչքաթող արվի ապագան, որպես նույն էքստրեմալ իրավիճակներից խուսափելու լավագույն միջոց: Եթե ուզում ենք վաղը կանոնավոր ջուր ունենալ, ապա արդեն այսօր պետք է այդ մասին մտածենք: Այդ տրամաբանությամբ էլ աշխատում է Վեոլիա Ջուր ՓԲԸ «Արեւմուտք» տարածաշրջանի տնօրինության «Շիրակ» տեղամասը: 
Ըստ նշված տնօրինության ղեկավարի՝ Արամ Սահակյանի, քաղաքը ստանում է հասանելիքից մոտ 36 տոկոս շատ ջուր, բայց ջրի խնդիր այնուամենայնիվ կա: Կա, որովհետեւ  չհաշվառվող ջրաքանակը հասնում է 80 տոկոսի: Պատճառը ներքաղաքային բաշխիչ ցանցի անմխիթար վիճակն է: Անգամ այն թաղասերում, որտեղ վերջին տարիներին նախկին ջրամատակարար կազմակերպության կողմից շինարարական աշխատանքներ են տարվել, գործը մինչեւ վերջ չի հասցվել: Զուգահեռ գործում են թե հին եւ թե նոր ջրագծերը: Ջուրը հոսում է թե մեկով եւ թե մյուսով: Իսկ թե ուր եւ ինչ ծավալներով, դեռ պետք է պարզել: Տնօրենի խոսքով, այստեղ իրենք կիրառում են մայրաքաղաքում փորձարկված ու իրեն արդարացրած տեխնոլոգիաներ՝ հոսակորուստների նվազեցման ու բաշխիչ ցանցի կառավարելիության բարձրացման նպատակով: Արդյունքներ արդեն կան ու դրանք գոհացուցիչ են: 
Չնայած շոգերին, ընդհանուր առմամբ, ոչ միայն հաջողվում է առօրյա ջրով ապահովել սպառողներին, այլեւ շարունակաբար առաջ շարժվել, քայլ առ քայլ լուծելով քաղաքում տարիներով կուտակված խնդիրները: 
Ինչ է կատարվել այս ամիսների՞ն: Շատ բան, թվենք մի քանիսը.
մեկ թաղամաս` թվով 35 շենք, 6 ժամի փոխարեն արդեն ունի 17-ժամյա կայուն ջրամատակարարում: 
ավարտվում է Գյումրի քաղաքի Ռուսթավելի փողոցի ջրամատակարարման, ջրահեռացման և անձրևաջրերի հեռացման 2250 մետր երկարություն ունեցող համակարգերի վերակառուցումը,
տարբեր փողոցներում կառուցվել է 1300 գծամետր ջրագիծ, 
վերացվել է թվով 2150 ջրագծի և 1840 կոյուղագծի վթար,
ասֆալտապատվել է քանդված 250քմ ծածկույթ, 
տեղադրվել է նոր սերնդի թվով 6 պոմպակայան:
 
Գյումրիում ջրամատակարարման  վիճակին, տարվող աշխատանքներին ծանոթացան մի խումբ երեւանյան լրագրողներ ու մասնագետներ, որոնք փոխտնօրեն Արայիկ Եղիկյանի հետ շրջայց կատարեցին քաղաքում եւ ծանթացան «Շիրակ» տեղամասի մեկ օրվա աշխատանքին: Նրանք ականատես եղան ջրագծի վթարի վերացմանը Տրդատ ճարտարապետի թաղամասում, մանկապարտեզի ջրաչափի տեղադրմանը Գարեգին 1-ի փողոցում, մասնագետների կողմից հոսակորստի փնտրտուքին  Բուլվարային փողոցում, խողովակաշարերի կառուցմանը Ռուսթավելու փողոցում ու այլն: Պարզապես ժամանակը չբավարարեց եւս մի քանի հասցեներ այցելելու համար:
Բայց պարզ դարձավ, որ Վեոլիա Ջուրը տիրապետում է իրավիճակին, «գույքագրել» է խնդիրները ու իր համար որոշել դրանց առաջնահերթությունները: Իսկ առաջիկա 2 տարիների ծրագիրն արդեն իսկ կազմվել է: Մասնավորպես, ակնհայտ է, որ ոչ այնքան ներդրումների, որքան ինժեներական աշխատանքների, գործին ճիշտ մոտեցման միջոցով հնարավոր է արդեն տեսանելի ապագայում   քաղաքի 5 հարկանի բնակելիներն ապահովել ինքնահոս ջրամատակարարմամբ ու այդ կերպ կանգնեցնել դրանք սպասարկող 80 բակային պոմպակայանները:
Հյուրերը վերադարձան Երեւան, իսկ շիրակցի ջրմուղագործները շարունակեցին իրենց գործը: Ժամանակը չի սպասում, պետք է հասցնել մինչեւ աշնան ցրտերը ավարտել ընթացիկ տարվա ծրագրերը, 2018 թվականը Գյումրիում ավելի բարվոք պայմաններում սկսելու համար:
 
 
Վեոլիա Ջուր ՓԲԸ
Հանրային կապերի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Հասարակություն