Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային այցով Ջերմուկում էր


Նարեկ Սարգսյանը հերթական աշխատանքային այցով Ջերմուկում էր

  • 10-07-2017 19:59:14   | Վայոց ձորի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը աշխատանքային այց է կատարել ՋԵրմուկ՝ քաղաքի բարեկարգման ծրագրերի ընթացիկ աշխատանքների քննարկման նպատակով:
 
Մասնավորաբար, պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Ն. Սարգսյանն անդրադարձել է Ջերմուկում ժամանցի համար նախատեսված բացօթյա ամֆիթատրոնի տեղադրության տարածքի և Արփայի կիրճը առողջարանային քաղաքին կապող վերելակի տեղադրման վերջնական տարբերակի ընտրությանը: Միաժամանակ, քննարկվել են Ջերմուկի լճի հետիոտն անցուղու շինարարության աշխատանքներին վերաբերող հարցերը:
Ն. Սարգսյանը փոխանցել է քաղաքի կարևորագույն շենքերի հեղինակ  ճարտարապետ Գևորգ Թամանյանի՝ Ջերմուկում 1950-60-ականներին կառուցած շենքերի վրա փորագրվելիք արձանագրությունների շաբլոնները:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play