Հրդեհներ խոտածածկ տարածքներում


Հրդեհներ խոտածածկ տարածքներում

  • 11-07-2017 12:00:05   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 10-11-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
 
Մասնավորապես` Երևան քաղաքի Նոր Նորքի 3-րդ զանգվածում՝ «Սուրբ Գր.Լուսավորիչ» ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Էրեբունի թանգարանի մոտակայքում՝ մոտ 500 քմ, Ճամբարակ-Վարդենիս ավտոճանապարհի 30-րդ կմ-ի հատվածի անտառում՝ մոտ 3000 քմ, Կոտայքի մարզի Ներքին Պտղնի գյուղի 3-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 8000 քմ, Աբովյան քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ երաժշտական դպրոցի և թիվ 7 դպրոցի միջանկյալ տարածքում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:
 
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
Նոյյան տապան  -   Հասարակություն