2017 թ.-ի առաջին կիսամյակում արձանագրվել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում.ԱՆ


2017 թ.-ի առաջին կիսամյակում արձանագրվել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում.ԱՆ

  • 11-07-2017 12:35:51   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությունը 2017 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ստացել է օձի խայթոցի մասին 65 հաղորդում, 2016 թվականի նույն ժամանակահատվածում գրանցվել է օձի խայթոցի 44 դեպք: Արձանագրված դեպքերից Երևանի բժշկական կազմակերպություններ դիմել են 17-ը, մարզային` 48-ը:
Ամենաշատ դեպքերը գրանցվել են Արարատի մարզում` 11,  Արմավիրի, Արագածոտնի, Վայոց ձորի մարզերում 7-ական, Կոտայքի մարզում` 6, Սյունիքում և Տավուշում` 3-ական, իսկ Շիրակի մարզում 1 դեպք: Գեղարքունիքի մարզում օձի խայթոցի դեպք չի արձանագրվել: 
 
Նշենք, որ տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել: 
Այս տարի օձի խայթոցի առաջին դեպքն արձանագրվել է ապրիլի 18-ին, 2016 թվականին` ապրիլի 13-ին: 
Հանրապետության բժշկական կազմակերպություններն ապահովված են հակաթույնով: Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play