Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի համայնքում


Գեղարքունիքի մարզպետն աշխատանքային շրջայց է կատարել Մարտունի համայնքում

  • 11-07-2017 16:44:36   | Գեղարքունինքի մարզ  |  Հասարակություն

Այսօր՝ հուլիսի 11-ին, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն աշխատանքային շրջայցով Մարտունի համայնքում էր։ Մարզպետը,  Մարտունու  համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանի ուղեկցությամբ, նախ այցելեց  համայնքի   միջոցներով  բացված  հանրային լողափ, տեղում ծանոթացավ հուլիսի 22-ին այստեղ  կայանալիք վարդավառի արարողությանը նվիրված տոնակատարության  նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքներին։ Կարեն Բոթոյանը նշեց, որ միջոցառումը պետք է անցկացվի բարձր մակարդակով և նոր ձևաչափով, այն դարձնելով ամենամյա։ Մարզպետը հավելեց նաև, որ նման կարգի միջոցառումը  կարող է դառնալ ազգային մշակույթի մասսայականացման համար լուրջ հարթակ, որի արդյունքում տարածաշրջանը ավելի գրավիչ  կդառնա զբոսաշրջիկների համար:
 
Այնուհետ Մարտունու քաղաքապետարանում,  տարածաշրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետը հատուկ քննարկման առարկա դարձրեց որոշ համայնքներում առկա ոռոգման ջրի հետ կապված խնդիրը։ Կարեն Բոթոյանը իր խոսքում  նշեց, որ չնայած իրավական որոշակի թերացումների և տեխնիկական խնդիրների, այնուամենայնիվ պետք է ամեն ջանք գործադրել, որպեսզի հնարավորինս արագ ապահովվի ոռոգման ջրի բավարար քանակություն։
 
Հանդիպման ընթացքում քննարկվեցին  նաև համայնքների ղեկավարների կողմից նեկայացված այլ բնույթի  հարցեր։ 
 
 
 
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան
Նոյյան տապան  -   Հասարակություն