Բակո Սահակյանն ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին


Բակո Սահակյանն ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին

  • 11-07-2017 20:04:31   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ընդունել է աշխարհահռչակ բռնցքամարտիկ Վախթանգ Դարչինյանին:
Հանդիպմանը քննարկվել են Արցախում սպորտի զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Բակո Սահակյանը բարձր է գնահատել Վախթանգ Դարչինյանի ներդրումը հայկական սպորտի զարգացման գործում եւ նրա ակտիվ ներգրավվածությունը համահայկական տարբեր ծրագրերում:
Նախագահը միջազգային մրցասպարեզներում ունեցած նշանակալի հաջողությունների համար Վախթանգ Դարչինյանին պարգեւատրել է <<Մեսրոպ Մաշտոց>> շքանշանով:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play