Նախարարը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ նախագծերին վերաբերող խնդիրները


Նախարարը ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ընթացիկ նախագծերին վերաբերող խնդիրները

  • 11-07-2017 20:17:16   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին` ծրագրերի ղեկավար Թոմաս Հերցի գլխավորությամբ:
 
Ողջունելով հյուրերին` նախարարը գոհունակություն հայտնեց համատեղ աշխատանքի համար:
 
Կողմերը քննարկեցին բանկի հետ համագործակցությամբ իրականացվող ճանապարհաշինական ծրագրերը, որոնցից են՝ (Մ-6) Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական մայրուղու հիմնանորոգումը և «Հյուսիս - հարավ 
ճանապարհային միջանցքի ներդրումային» ծրագիրը։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ ընթացիկ նախագծերին առնչվող խնդիրներին ու մարտահրավերներին, քննարկվեցին դրանց լուծման տարբերակները, որակի և ժամկետների խիստ պահպանման հարցը:
 
Նախարարն առաջարկեց շինարարական աշխատանքներին վերաբերող օրակարգային հարցերին լուծումներ գտնել համատեղ այցելություններով ու գործնական քննարկումներով:
 
Թոմաս Հերցը ևս երկկողմ համագործակցության պատրաստակամություն հայտնեց `նշելով, որ իրենք ևս շահագրգիռ են աջակցելու նախագծերի իրականացման և վերահսկման գործում:
 
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նոյյան տապան  -   Տնտեսություն