Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իռլանդիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարարին
12-07-2017 12:30:01 | Ավստրիա | Քաղաքական
Հուլիսի 11-ին աշխատանքային այցով Ավստրիայում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Իռլանդիայի՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Հելեն Մաք Էնթիին:
Նախարարները մտքեր փոխանակեցին հայ-իռլանդական քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական հարաբերությունների խթանման քայլերի շուրջ:
Երկուստեք ընդգծվեց միջազգային հարթակներում համագործակցության խորացման, միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, քննարկվեցին իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների: Պետնախարար Մաք Էնթիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը: