Կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճապոներեն երգերով նոր ձայնասկավառակի շնորհանդեսը


Կայացել է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ճապոներեն երգերով նոր ձայնասկավառակի շնորհանդեսը

  • 12-07-2017 14:48:30   | Հայաստան  |  Մշակույթ

Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ձայնասկավառակի շնորհանդեսը: Ճապոներեն 10 հայտնի երգերից բաղկացած ձայնասկավառակը թողարկվել է աշխարհահռչակ Victor Entertainment ընկերության հետ համատեղ:
 
Շնորհանդեսին ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Հատկանշական է, որ նոր ձայնասկավառակի թողարկմամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբն արդեն 4-րդ անգամ է համագործակցում ճապոնացիների հետ: Երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը տեղեկացրել է, որ հայ երեխաների կատարմամբ ճապոներեն երգերի ձայնասկավառակը հաջողությամբ վաճառվում է Ճապոնիայում և առցանց՝ ամբողջ աշխարհում:
 
 
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play