ՀՔԱՎ: Ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին այդպես էլ չի տրամադրել Վ.Պերմյակովի զորամասը ինքնակամ լքելու փաստով քրեական գործի նյութերը


ՀՔԱՎ: Ռուսական կողմը ՀՀ Քննչական կոմիտեին այդպես էլ չի տրամադրել Վ.Պերմյակովի զորամասը ինքնակամ լքելու փաստով քրեական գործի նյութերը

  • 12-07-2017 16:25:55   | Շիրակի մարզ  |  Իրավունք

Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. հունիսի 23-ին գրությամբ դիմել է ՀՀ Քննչական կոմիտե՝ Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով դատապարտված Վ. Պերմյակովի՝ զորամասն ինքնակամ լքելու մասին ՀՀ իրավապահներին անհապաղ չհայտնելու հիմքով ռազմաբազայի պատասխանատու անձանց նկատմամբ ծառայողական քննության իրականացման և դրա արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով:

ՀՀ Քննչական կոմիտեի պետի տեղակալ Ս. Տոնոյանը դեռևս 2015 թ. նոյեմբերի 16-ին նշված փաստով ծառայողական քննություն իրականացնելու հանձնարարական էր տվել  ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբանի կոնկրետ հարցադրումներին ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ ավագ քննիչ Գ. Աղաբաբյանը 2017 թ. հուլիսի 3-ի գրությամբ պատասխանում է. «Որոշ զինծառայողներ [….] ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, իսկ մի շարք այլ զինծառայողներ ենթարկվել են քրեական պատասխանատվության»: Մինչդեռ հարցմամբ հստակ տեղեկատվություն էր պահանջվել, թե որ գործողության համար և ինչ պատասխանատվության են ենթարկվել խախտում կատարած զինծառայողները:

Ինչ վերաբերում է Վ. Պերմյակովի՝  զորամասն ինքնակամ լքելու վերաբերյալ ՌԴ իրավապահների և ռազմական դատարանի կողմից քննված քրեական գործի նյութերի պատճենների տրամադրմանը, ավագ քննիչ Գ. Աղաբաբյանը պատասխանում է . «[….] Վ. Պերմյակովի կողմից զորամասն ինքնագլուխ լքելու և մի շարք այլ հանգամանքների և մեղադրանքների շուրջ ՌԴ իրավապահ մարմինների կողմից քննված քրեական գործը ՀՀ որևէ իրավապահ մարմնի կողմից պահանջվելուն, հայտնում եմ, որ [….] Ս. Ավետիսյանի և նրա ընտանիքի անդամների սպանության կատարման համար մեղադրվող Վ. Պերմյակովի վերաբերյալ քրեական գործը ստացվել է [….] և միացվել [….] քրեական գործին, որն էլեկտրոնային տարբերակով տրամադրվել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին»:

Մինչդեռ, տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներին տրամադրվել են միայն Ավետիսյանների ընտանիքի սպանության փաստով ՌԴ իրավապահների իրականացրած քննության նյութերը:

Ավելին՝ ԱՅՍՏԵՂ

 

 

 
Նոյյան տապան  -   Իրավունք