Ի՞նչ անակնկալներ սպասել եղանակից


Ի՞նչ անակնկալներ սպասել եղանակից

  • 12-07-2017 16:40:00   | Հայաստան  |  Հասարակություն

Հանրապետության տարածքում`
 
Հուլիսի 13-14-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, 15-16-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 13-14-ն էապես չի փոխվի, հուլիսի 15-17-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
 
Երևան քաղաքում`
 
Հուլիսի  13-14-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Հուլիսի 15-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
 
 
 
Երևան քաղաքի հուլիսի 13-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
 
 
 
• Օդի առավելագույն ջերմաստիճան`           40.40C (1980 թ.)
 
• Օդի նվազագույն ջերմաստիճան`               13.70C (1968 թ.)•
 
Օդի միջին օրական ջերմաստիճան`           27.00C
Նոյյան տապան  -   Հասարակություն