Ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա ադրբեջանական լոլիկ


Ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա ադրբեջանական լոլիկ

  • 12-07-2017 17:14:50   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ռուսաստանի գյուղատնտեսության նախարարության աշխատակիցների կողմից Կուրգանի շրջան ներկրված ադրբեջանական լոլիկի սանիտարական ստուգումների արդյունքում՝ ռուսական շուկայից հեռացվել է ավելի քան 16 տոննա լոլիկ:
 
 
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ռուսական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությանը:
 
Իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Ադրբեջանից ներկրված լոլիկները թունավոր քիմիկատներ են պարունակում:
 
ՌԴ Գյուղատնտեսության նախարարությունը խստիվ արգելել է լոլիկի իրացումը, ինչպես նաև համապատասխան մասնագետներին հանձնարարվել է ապրանքի՝ թունաքիմիկատներից մաքրում:
 
Ղազախստանը հունիսի 10-23-ը հետ էր ուղարկել Ադրբեջանից ներկրված 81,5 տոննա կարտոֆիլ:Կարտոֆիլի ուղարկման պատճառը եղել է այն, որ ներկրված ապրանքը անհրաժեշտ բուսասանիտարական ստուգում անցելուց հետո որակվել է ոչ պիտանի:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը