Արցախում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը


Արցախում է Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունը

  • 12-07-2017 18:04:13   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

 
Հուլիսի 11-13-ն աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների և խմբակցությունների ղեկավարներից կազմված պատվիրակությունը:
ԱԺ փոքր դահլիճում ՀՀ և ԱՀ խորհրդարանների մշտական հանձնաժողովների ղեկավարներին ողջունել է խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը:
 
Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է հայաստանյան գործընկերներին՝ մշտական հանձնաժողովների ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցույթամբ և ընդգծել երկու խորհրդարանների միջև առկա փոխգործակցության բարձր մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով ՀՀ նախորդ գումարման Ազգային ժողովի դերը: Նա նաև համոզմունք է հայտնել, որ այդ նշաձողն արդեն իսկ պահպանվում է նորընտիր խորհրդարանի կողմից:
Այնուհետև, ՀՀ Աժ մշտական հանձնաժողովների ղեկավարները հանդիպել են Արցախի խորհրդարանի համանուն հանձնաժողովների ղեկավարների ու անդամների հետ և քննարկել հետագա փոխգործակցության ուղիները, երկու խորհրդարաններում շրջանառության մեջ գտնվող օրենսդրական նախաձեռնությունները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել արտաքին  և ներքին մարտահրավերներին դիմակայելու համատեքստում քաղաքական ուժերի համագործակցության հարցերի շուրջ:
Աշխատանքային այցի ընթացքում Հայաստանի խորհրդարանական պավիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանին:
Նախատեսվում է նաև հանդիպում Արցախի Հանրապետության նախագահի հետ:
Արցախի Հանրապետության
ԱԺ մամուլի ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն