Հաստատվել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը


Հաստատվել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018թթ. միջոցառումների ծրագիրը

  • 13-07-2017 12:43:24   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
Այսօր ՀՀ կառավարության նիստում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը։
2016-2017թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 տեղով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ Վրաստանը) 6-րդն է: 
 
ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները և վարկանշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտե¬սական և միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջա-վայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջո¬ցով գնահատվում են երկրների ինստիտուտների և ենթակառուցվածքների որակը, մակ¬րոտնտեսական միջավայրը, առողջապահության և տարրական կրթության, բարձ¬րա¬գույն կրթության և վերապատրսատման ոլորտներում առաջընթացը, ապրանքների և աշխատուժի շուկաների արդյունավետությունը, ֆինանսական շուկաների խորությունը, շուկայի չափը, տեխ¬նո¬լո¬գիական պատրաստվածությունը, նորարարության և կատարելագործվածության գործոնները: Ինդեքսի գնահատման համար անհրաժեշտ տեղեկատվության 2/3-ը ձևավորվում է գործադիր հարցումների միջոցով և ընդամենը 1/3-ը` վիճակագրական տվյալներից: 
Ինդեքսում երկրի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձևավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50% երկրներին: Առանձնացվել են նաև բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից: 
Նշված քայլերի արդյունքում ստացվել են թվով 78 ցուցանիշներ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Այդ ցուցանիշները խմբավորվում են թվով 10 ուղություններում (ինստիտուտներ,  ենթակառուցվածքներ, առողջություն, բարձրագույն կրթություն և ուսուցում, ապրանքային շուկայի արդյունավետություն, աշխատանքային շուկայի արդյունավետություն, ֆինանսական շուկայի զարգացվածություն, տեխնոլոգիական պատրաստվածություն, բիզնեսի կատարելագործվածություն, նորամուծություններ)։ 
Բացահայտված թույլ կողմերի առնչությամբ շահագրգիռ գերատեսչությունների հետ ձևավորվել են համապատասխան միջոցառումներն ու գործողությունները, որոնք ուղղված են նշված ուղղություններով առաջընթաց ապահովելուն։ Միաժամանակ, ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաև արդեն իսկ իրականացվող և ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկանների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով։
Միջոցառումների ծրագիրը ներառում է 36 միջոցառումներ, որոնք կիրականացվեն 2017-2018 թվականների ընթացքում։ 2018 թվականի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների և Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձևավորվի նոր միջոցառումների ծրագիր։  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն