«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստը սկսվել է «Արա՛մ, ծնունդդ շնորհավոր» վանկարկումներով


«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստը սկսվել է «Արա՛մ, ծնունդդ շնորհավոր» վանկարկումներով

  • 13-07-2017 15:06:46   | Հայաստան  |  Իրավունք

«Սասնա ծռերի» 18 անդամների գործով նիստը սկսվեց «Արա՛մ, ծնունդդ շնորհավոր» վանկարկումներով: Այսօր Արամ Մանուկյանի ծննդյան օրն է:
 
Նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալներ Արամ Մանուկյանը, Հովհաննես Հարությունյանը, Թաթուլ Թամրազյանը, մյուս ամբաստանյալների նկատմամբ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը վեցժամյա սանկցիա էր կիրառել:
 
Այսօրվա նիստը սկսելուց հետո  փաստաբան  Լուսինե Սահակյանը ցանկացավ միջնորդություն ներկայացնել, սակայն դատավորը թույլ չտվեց, իսկ Լուսինե Սահակյանի խոսքը շարունակելուց հետո դատավորը դիմեց փաստաբանին և ասաց. «Ամբաստանյա́լ Լուսինե, Սահակյան, եթե էսպես շարունակեք, դատարանը ձեր նկատմամբ խափանման միջոցը փոխելու որոշում կկայացնի»:
 
Դատավորը նիստը ընդմիջեց և խոսքը ուղղեց՝  նշելով, որ խորհրդակցական սենյակ է գնում՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու համար:
 
Սասնա ծռերի աջակիցներն Արամ Մանուկյանի ծննդյան օրը շնորհավորելու համար պաստառ էին պարզել:
 
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play