Սերգեյ Մարկով․ «Այս տարի Հայաստանը կազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, և ադրբեջանցիների առաջին ընտանիքները կվերադառնան հարազատ օջախ»


Սերգեյ Մարկով․ «Այս տարի Հայաստանը կազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքները, և ադրբեջանցիների առաջին ընտանիքները կվերադառնան հարազատ օջախ»

  • 13-07-2017 16:59:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Trend  գործակալությանը տված հարցազրույցում Ռուսաստանի Դաշնության նախագահի վստահված անձ, ՌԴ հանրային պալատի անդամ, քաղաքագետ Սերգեյ Մարկովն այսօր առավոտյան ասել է. «Հայաստանը կազատի Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը, և արդեն այս տարի ադրբեջանական առաջին ընտանիքները կվերադառնան հարազատ օջախներ»:

Նրա կարծիքով համաշխարհային առաջնորդների մասնավոր հանդիպումների և խաղաղ բանակցությունների արդյունքում ադրբեջանական տարածքները հնարավոր է հանձնվեն` հայկական սահմանների բլոկադայի վերացման դիմաց:

«Շուտով կողմերը պայմանագիր կկնքեն, քննարկվում են միայն կարգավորման որոշ դետալներ»,- ասել է Մարկովը:

Արդյոք, սրանք իսկապե՞ս Մարկովի խոսքերն են, - գրում է Nyut.am պարբերականը։

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play