Արցախում ավելանում են կաթիլային համակարգով ծխախոտի ցանքատարածությունների ոռոգումը. փոխնախարար


Արցախում ավելանում են կաթիլային համակարգով ծխախոտի ցանքատարածությունների ոռոգումը. փոխնախարար

  • 13-07-2017 17:58:34   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

Արցախում մշակվում է մոտ 180 հա ծխախոտի ցանքատարածություն, որը նախորդ տարվա համեմատ աճել է:
 
Այս   մասին   «Արցախպրես»-ի  թղթակցի  հետ  զրույցում   ասել  է  Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Կարեն Աղաջանյանը՝  մանրամասնելով, որ   Մարտունու շրջանում   կատարվել  է 124 հա  ծխախոտի  ցանքատարածություն, Ասկերանի   շրջանում՝ 48 հա  և   Մարտակերտի՝ 8:
 
«Ծխախոտը  բարձր   եկամուտ  ապահովող   մշակաբույս  է: Մշակման   և  իրացման   հարցում  համարյա   խնդիրներ  չունենք: 2009   թվականից    «Մասիս Տոբակո»  ընկերությունն  Արցախում լայն գործունեություն  է  ծավալել: Այստեղ ծխախոտագործության զարգացման համար կան բարենպաստ պայմանները: Ունենք  նաև  ծխախոտի  չորանոցներ,  որտեղ  էլ  իրականացվում  են   չորացման  աշխատանքները»,-ավելացրել  է   Կ.  Աղաջանյանը:    
 
Խոսելով  ծխախոտի ցանքատարածությունների կաթիլային համակարգով ոռոգման  մասին՝ Կ. Աղաջանյանը նաև տեղեկացրել  է, որ 2016  թվականից է  Արցախում  ներդրվել   այդ  համակարգը
 
«Մարտունու շրջանում ծխախոտի ցանքատարածությունների մի  մասը   ոռոգվում է կաթիլային համակարգով, ինչն էլ  ավելի արդյունավետ է դարձնում այս մշակաբույսով  զբաղվողների աշխատանքը»,-հավելել  է    Կ. Աղաջանյանը: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play