Պարանավարկելու ընթացքում պարաշյուտից պոկված զբոսաշրջիկը ցած է ընկել և մահացել (տեսանյութ)


Պարանավարկելու ընթացքում պարաշյուտից պոկված զբոսաշրջիկը ցած է ընկել և մահացել (տեսանյութ)

  • 13-07-2017 18:33:39   | Ավստրալիա  |  Հասարակություն



 
Ավստրալացի զբոսաշրջիկը թաիլանդական Պհուկետ կղզիներում հանգստանալիս պարանավարկելու ընթացքում պոկվել է պարաշյուտից և ցած ընկել:
korrespondent-ի փոխանցմամբ` զբոսաշրջիկն ընկել է 30 մետր բարձրությունից, ինչը մահացու է եղել նրա համար: 
Նշվում է, որ 70-ամյա գործարարը Պհուկետ գնացել էր հանգստանալու կնոջ ուղեկցությամբ: Վերջինս էլ հեռախոսով նկարահանել է ամուսնու թռիչքը և վայր ընկնելու պահը: 
Տղամարդը թռիչքն իրականացրել է հրահանգիչ Հասսի  հետ, սակայն դեռևս անհայտ պատճառներով նա պոկվել է պարաշյուտից և հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել: 
Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել զբոսաշրջիկի մահվան հանգամանքները պարզելու համար: Ներկա պահին ձերբակալված է մոտոռանավակը կառավարող տղամարդը և հրահանգիչը: Նրանց մեղադրանք է առաջադրվել անփութության համար, ինչը դարձել է մարդու մահվան պատճառ: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play