Փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են իժ տեսակի օձ


Փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են իժ տեսակի օձ

  • 13-07-2017 18:48:54   | Հայաստան  |  Հասարակություն

Հուլիսի 13-ին, ժամը 12:45-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Դիտակ գյուղի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի ավտոտնակում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
 
Փրկարարներն ավտոտնակում հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Նոյյան տապան  -   Հասարակություն